Sunday, March 24, 2013

Քարդաշյան քույրերը արհեստական արեւահարության միջոցն են թողարկել:(V)


Քիմ, Քլոե եւ Քորթնի Քարդաշյանները նկարահանվել են իրենց Sun Kissed արհեստական արեւահարության միջոցի գովազդում:
Ըստ Eonline-ի, այս միջոցը տարածվելու է միայն Ulta ֆիլմային խանութների ցանցի միջոցով, որտեղ այն կհայտնվի հաջորդ ամիս: Արհեստական արեւահարության հավաքածուն գեղեցիկ փաթեթավորված է վառ տուփում եւ բաղկացած է սքրաբից, արհեստական արեւահարության լոսիոնից, գույնի ուժեղացուցիչից ու սփրեյից:

Հիշեցնենք, որ Քարդաշյան քույրերն արդեն թողարկել են արհեստական արեւահարության միջոցների շարք, որոնք տարածվել են Sephora խանութների ցանցի միջոցով: 2010 թվականին Քիմ Քարդաշյանը Նյու Յորքում բացել է նաեւ հասարակական զուգարանների Charmin ցանցը

No comments:

Post a Comment