Saturday, August 3, 2013

Շակիրան «հաղթել է» իրենից 100 մլն դոլար պահանջող նախկին ընկերոջը:{V}


Շակիրան «հաղթել է» նախկին ընկերոջը: Daily Mail-ի փոխանցմամբ, երգչուհին շվեյցարական դատարանում շահել է նախկին ընկերոջ՝ Արգենտինայի նախկին նախագահի որդի Անտոնիո դե լա Ռուայի դեմ գործը:
 
Վերջինը շուրջ մեկ տարի փորձում էր Շակիրայից 100 մլն դոլար ստանալ՝ պնդելով, որ 11 տարվա համատեղ կյանքի ընթացքում երգչուհին համաշխարհային ճանաչում ձեռք բերեց իր շնորհիվ:
Անտոնիոյի խոսքով, իր աջակցությամբ երգչուհուն հաջողվել է ավելի քան 300 մլն դոլար ընդհանուր գումարով մի քանի խոշոր պայմանագիր կնքել ամերիկյան խոշոր ստուդիաների հետ: Անտոնիոն շվեյցարական դատարան հայց էր ներկայացրել, որն այս գարնանը որոշում էր կայացրել հօգուտ Շակիրայի: Պատճառն այն էր, որ արգենտինացին գրավոր ապացույցներ չուներ:
Դե լա Ռուան նոր հայց էր ներկայացրել Շվեյցարիայի Գերագույն դատարան, որը նույնպես այսօր հօգուտ Շակիրայի վճիռ է հրապարակել:
 
«Ես շատ երջանիկ եմ: Այսօր դատարանը ճիշտ որոշում կայացրեց: Հուսով եմ՝ այս ամբողջ պատմությունը վերջապես ավարտվեց: Ես այն ժամանակ արդեն հայտնի երգչուհի էի: Անտոնիոն ընդամենն իմ խորհրդականն էր: Ես նրան վարձեցի խղճահարությունից ելնելով: Ես իմ կյանքն ունեմ, որից գոհ եմ»,- հայտարարել է Շակիրան:

No comments:

Post a Comment