Monday, August 19, 2013

"Իմ թշնամին ես ինքս եմ": Օպրա Վինֆրիի հարցազրույցը Լինդսեյ Լոհանի հետ: [E]



Լինդսեյ Լոհանը վերջերս դուրս է գրվել վերականգնողական կենտրոնից: Հիմա դերասանուհին փորձում է վերադառնալ իր աշխատանքին:
Երեկ Օպրա Վինֆրիի այդքան երկար սպասված հարցազրույցը Լինդսեյի հետ ցուցադրվեց եթերով: Լինդսեյը հարցազրույցի ժամանակ ամեն ինչ պատմել է իր կյանքի մասին:

  • Ես կախվածություն ունեի ալկոհոլի և թմրանյութերից: Ալկոհոլը ինձ համար իրականությունից մի պահ կտրվելու համար շատ լավ միջոց: Ես ամիսը 10-15 անգամ թմրանյութեր էի օգտագործում:
  • Մինչ վերակագնողական կենտրոն գնալը իմ կյանքում իսկական քաոս էր: Ես էի ընտրել այդ ճանապարհը: Ես այդ վիճակում շատ վատ եմ վարվել բոլորի հետ:
Օպրա Վինֆրին փորձեց իմանալ, թե ինչի պատճառով էր Լինդսեյը այդպիսին դարձել: Նա պատասխանել է, որ այդ ամենը դեռ փոքրուց է եկել:
  • Ես մեծացել եմ քաոսի մեջ: Իմ ընտանիքում շատ բաներ էին պատահում: 
  • Իմ սխալների համար ես ոչ ոքի չեմ մեղադրում: Ես ինքս եմ մեղավոր և ես չեմ հպարտանում դրանով:
  • Ես չլսեցի իմ ծնողներին և տեղափոխվեցի Լոս Անջելես: Այնտեղ ես ինձ մենակ չէի զգում: Ես շատ էի վաստակում: Շատ էի ծախսում: Ապրում էի հյուրանոցում: Ես ոչ մի հարցում չէի լսում ընտանիքիս: Նրանք ինձ համոզում էին ետ վերադառնալ Նյու Յորք, բայց ես չլսեցի նրանց:
Լինդսեյը պատմել է նաև իր հետագա պլանների մասին.

  • Ես պատրաստ եմ վերադառնալ այնտեղ, որտեղ ինձ երջանիկ էի զգում: Պատրաստ եմ շարունակել իմ աշխատանքը: Ցանկանում եմ աշխատել, կենտրոնանալ կարիերայիս վրա և ապացուցել, թե ով եմ ես իրականում: Ես պետք է նորից մարդկանց վստահությունը վաստակեմ: Շատերը հիասթափվել են ինձանից և ես հասկանում եմ: Իմ թշնամին ես ինքս եմ:
  • Ինձ պետք չեն թմրանյութեր և ալկոհոլային խմիչքներ: Իմ բախտը բերել է, որ ես ունեմ տաղանդ, որով գրավում եմ մարդկանց: Ես շատ բան եմ հասկացել, գիտեմ իմ թերությունները, բայց աշխատում եմ դրանց վրա: 


No comments:

Post a Comment