Thursday, August 1, 2013

Լինդսեյ Լոհանը դուրս է գրվել վերականգողական կենտրոնից: [E]



Լինդսեյ Լոհանը ազատության մեջ է: Երեք ամիս Մալիբույի վերականգնողական կենտրոնում բուժվելուց հետո նա դուրս է գրվել: Հիշեցնենք, որ նա բուժվում էր թմրանյութերի և ալկոհոլի կախվածությունից ազատվելու համար: Սկզբում նա չէր հարմարվում և ցանկանում էր փախչել կենտրոնից, սակայն մի քանի օր հետո նա համակերպվել է բուժվելուն: Լինդսեյի համար ցավալին այն էր, որ ընկերներին և հարազատներին չէին թողնում այցելել նրան: Հուլիսի 30-ին նրան նկատել են պապարացցիները: Ինչպես երևում է նկարներից նա երջանիկ է և շատ լավ տեսք ունի:







No comments:

Post a Comment