Thursday, August 1, 2013

Լեդի Գագան խոսել է վիրահատության մասին: [L]


Լեդի Գագան որոշել է անձամբ պատմել իր վիրահատության մասին: Վիրահատության պատճառով Գագան ստիպված եղավ հետաձգել Born This Way Ball շրջագայությունը, քանի որ նա բժշկական միջամտության կարիք ուներ:
«Իմ վնասվածքը շատ ավելի լուրջ էր, քան ուղղակի ազդրի հետ խնդիր ունենալը: Ես կոտրել էի իմ ազդրը: Ոչ ոք դրա մասին չգիտեր, ես անգամ երկրպագուներին չէի ասել»: - ասել է Գագան Women’s Wear Daily հարցազրույցի ժամանակ:
Այնուհետեւ Գագան ավելացրել է.
«Հետո ես անցա մագնիսա - ռեզոնանսային տոմոգրաֆիա եւ արդյունքների վրա վստահ էի: Ազդրի վրա մեծ անցք կար, իսկ աճառը կախված էր այն տեղից, որտեղ չպիտի լիներ: Ես իմ ներսից վրդովմունքից բղավում էի: Դա իմ համար մեծ սթրես էր»:
«Բժիշկները ասում էին, եթե ես շարունակեի համերգը, հետո ստիպված էի լինելու ամբողջ ազդրի վիրահատություն անեի, որից հետո մեկ տարի դադար պետք է տայի»:
Այժմ երգչուհին իրեն բավականին լավ է զգում եւ օգոստոսի 19-ին նրկայացնելու է իր նոր տեսահոլովակը, իսկ  մեկ շաբաթից ելույթ է ունենալու MTV VMA 2013 մրցանակաբաշխությանը:
  

No comments:

Post a Comment