31-ամյա աստղը եղել է ընկերոջ՝ 27-ամյա իրավաբան Դեւիդ Լուկադոյի հետ:
Բրիթնին իր հետ տարել էր նաեւ որդիներին՝ 7-ամյա Շոն Պրեստոնին եւ 6-ամյա Ջեյդըն Ջեյմսին:
«Այնքան ուրախ է օրն անցնում ջրաշխարհում: Տղաներս հրճվում են»,- Twitter-ում գրել է երգչուհին:
Ավելի վաղ Սփիրսը Լոս Անջելեսում մասնակցել էր «The Smurfs 2» մուլտֆիլմի պրեմիերային: Աստղը որդիների՝ Շոն Պրեստոնի եւ Ջեյդըն Ջեյմսի հետ էր: Կարմիր գորգին աստղը հայտնվել էր կապույտ զգեստով, որն այնքան էլ չէր սազում փոփ երգչուհուն:
Հիշեցնենք, որ 31-ամյա Բրիթնին ներկայացրել էր «Ooh la la» երգի հոլովակը: Դրանում հանդես են գալիս նաեւ նրա որդիները՝ Շոն Պրեստոնը եւ Ջեյդըն Ջեյմսը:
Սփիրսի խոսքով, նկարահանումների ժամանակ իր երեխաներն իրենց իսկական պրոֆեսիոնալների նման են պահել:
Նշենք, որ տղաների համար սա մոր հետ աշխատանքի առաջին փորձը չէ: 2011 թվականի դեկտեմբերին Բրիթնի Սփիրսի համաշխարհային շրջագայության եզրափակիչ համերգի ժամանակ Շոն Պրեստոնը եւ Ջեյդըն Ջեյմսը բեմում ներկայացան աշխույժ պարով: Բրիթնին շարունակում է ակտիվորեն զբաղվել երեխաներին աստղ դարձնելու ուղղությամբ:
No comments:
Post a Comment