Saturday, August 3, 2013

Էլեն Դեջեներեսը վարելու է «Օսկար»-ը:{V}



2014 թվականի «Օսկար» մրցանակաբաշխության վարող է ընտրվել ամերիկյան 55-ամյա դերասանուհի եւ հաղորդավար, «Էլեն Դեջեներեսի շոու»-ի համար «Էմմի»-ի 11 մրցանակ ստացած Էլեն Դեջեներեսը: Այս մասին տեղեկացնում է USA Today-ը:
Ամերիկյան կինոակադեմիայի 86-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է 2014 թվականի մարտին: Դեջեներեսն «Օսկար»-ը վարել է նաեւ 2007 թվականին, ինչի համար արժանացել է «Էմմի» հեռուստամրցանակի՝ «Ժամանցային կամ երաժշտական շոուի լավագույն վարող» անվանակարգում:
Ամերիկյան կինոակադեմիայի նախորդ մրցանակաբաշխությունն իր կարիերայի ընթացքում առաջին անգամ վարում էր երգիծաբան Սեթ Մաքֆարլեյնը, ով հանդիսատեսի լայն շրջանակին հայտնի է «Family Guy» մուլտսերիալից:
Մաքֆարլեյնի մասնակցությամբ արարողությունը մեկ միլիոնով ավելի հեռուստադիտող էր գրավել, քան նախորդ «Օսկար»-ը, որն 9-րդ անգամ վարում էր Բիլլի Կրիստալը: Բացի այդ, հեռուստատեսային վարկանիշների համաձայն, Մաքֆարլեյնի մասնակցությամբ «Օսկար»-ի հանդեպ ավելի մեծ է եղել երիտասարդ լսարանի հետաքրքրությունը, որն առավել կարեւոր է գովազդատուների համար: 2013 թվականի ապրիլին հաղորդագրություն տարածվեց, որ «Օսկար»-ի պրոդյուսերները Մաքֆարլեյնին առաջարկել են կրկին վարել մրցանակաբաշխության արարողությունը:

No comments:

Post a Comment