Saturday, August 3, 2013

Գիշերային ակումբում Ռիհանայի ժամանցը նախկին ընկերոջ՝ Քրիս Բրաունի ընկերուհու հետ:{V}


Երգչուհի Ռիհանան Հոլիվուդում այցելել է Play House գիշերային ակումբ: Ըստ Daily Mail-ի, նույն ակումբում է եղել նաեւ Ռիհանայի նախկին ընկերոջ՝ Քրիս Բրաունի ընկերուհի Կարուչե Տրանը:
 
Դատելով լուսանկարներից՝ Ռիհանայի զգեստն ավելի գեղեցիկ էր, քան ռեփերի ներկա ընկերուհունը: Նշվում է, որ ակումբում անցկացված երեկույթից հետո Ռիհանան հաստատությունից հեռացել է հետնամուտքից, իսկ Կարուչեն՝ շքամուտքից: Աստղերը, ամենայն հավանականությամբ, ակումբում որեւէ բառ չեն փոխանակել:
  
Հիշեցնենք, որ երգչուհի Ռիհանան վերադարձել է նախկին ոճին: Նա նորից փոխել է սանրվածքը. խոպոպներով կարճ մազերը երկրպագուներին հիշեցրել են սկսնակ երգչուհուն:
25-ամյա Ռիհանան նոր լուսանկարները հրապարակել է Twitter-ում եւ Intsagram-ում:
Հիշեցնենք, որ Ռիհանան 3 մլն դոլար էր շահել բրիտանական Topshop խանութների ցանցի դեմ հարուցված դատական գործի արդյունքում:
2011 թվականին երգչուհու պատկերով «Top Rihanna» մարզաշապիկները հայտնվել էին բրիտանական խանութներում: Երգչուհին ապրանքանիշի դեմ դատական հայց էր ներկայացրել: Մարզաշապիկների համար լուսանկարն արվել էր առանց երգչուհու համաձայնության: Ռիհանայի փաստաբանները 5 մլն դոլարի չափով փոխհատուցում էին պահանջում: Հայցը հետեւել է ապրանքանիշի սեփականատերերի հետ 8 ամիս տեւած բանակցություններից հետո, սակայն վերջինները երգչուհուն ընդամենը 5 հազար դոլար էին առաջարկել:

No comments:

Post a Comment