Sunday, August 4, 2013

Պենելոպա Քրուսը դստերը Լունա է կոչել:{V}


Ճանաչված դերասանուհի Պենելոպա Քրուսը դստերը Լունա է կոչել: Ըստ Daily Mail-ի, 38-ամյա Պենելոպայի եւ 44-ամյա Խավիեր Բարդեմի երկրորդ երեխան ծնվել է այս տարվա հուլիսի 22-ին:
Պենելոպան ծննդաբերել է Մադրիդում: Ծննդյան վկայանում փոքրիկի ամբողջական անունն է Լունա Էնկինաս Քրուս:
Luna իսպաներենից թարգմանաբար նշանակում է Լուսին, իսկ Էնկինաս՝ հավերժական ծառ (կաղնի):
Պենելոպա Քրուսը դերասան Խավիեր Բարդեմի հետ ամուսնացել է 2010 թվականին: Լունան իսպանական հայտնի զույգի երկրորդ երեխան է: 2011 թվականի հունվարի 25-ին էլ ծնվել էր նրանց որդին՝ Լեո Էնկինաս Բարդեմը:
Հիշեցնենք, որ համացանցում հայտնվել է Պենելոպա Քրուսի մասնակցությամբ Ռիդլի Սքոթի նոր՝ «Խորհրդականը» ժապավենի առաջին թրեյլերը:
Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս նաեւ Մայքլ Ֆասբենդերը, Բրեդ Փիթը, Խավիեր Բարդեմը եւ Քեմերոն Դիասը: Սյուժեի համաձայն, հաջողակ փաստաբանը (Ֆասբենդեր), ով պատրաստվում է սիրելիի (Քրուս) հետ հարսանիքի, համաձայնվում է «լրացուցիչ փոքրիկ աշխատանք կատարել»: Նրա մտերիմ ընկերը (Փիթ) առաջարկում է Մեքսիկայից ԱՄՆ բերել 20 մլն դոլար արժողությամբ թմրանյութերի խմբաքանակ:

No comments:

Post a Comment