Հայտնի ռոք երգիչ Օզզի Օսբորնը երևում է այդքան էլ լավ գլուխ չի հանում միկրոալիքային վառարաններից: Վերջերս նա իր Լոս Անջելեսի տանը մենակ է եղել և որոշել է սենդվիչ պատրաստել, սակայն հազիվ է փրկվել մահից: Նա չի կարողացել ժամանակին անջատել միկրոալիքային վառարանը և հրդեհել է տունը: Այս մասին գրել է իր թվիթերում նաև Օզզիի կինը` Շերոնը.
- Մինչ ես Լոնդոնում էի Օզզին Լոս Անջելեսում սենդվիչ էր պատրաստում և արդյունքում մեր տուն են եկել հրշեջ ծառայության աշխատակիցները:
Օզզի Օսբորնի առողջական վիճակի մասին դեռ տեղեկություններ չկան:
No comments:
Post a Comment