Wednesday, September 4, 2013

’N Sync խմբի Լենս Բասսը ամուսնանում է իր ընկերոջ հետ: [L]


Երգիչ եւ դերասան Լենս Բասսը ամուսնության առաջարկություն է արել իր ընկերոջը՝ Մայքլ Թերչիլին: Մայլքը պատասխանել է «այո»: Այս լուրը Լենսը հայտնել է իր ինսթագրամի էջում: Հայտնի է, որ նրանք հանդիպում են երկու տարի: Հիշեցնենք, որ Լենս Բասսը հայտնի է տարձել ’N Sync բոյ-բենդից:
Նկարում նկատվում է Մայքլի մատանին, որը սեւ ադամանդից է: Ըստ հավաստի աղբյուրից նրանք նշանված են եղել եւ ապրել են միասին Նոր Օռլեանում: Լենսը նաեւ նամակ է ուղղարել իր ընկերոջ ծնողներին նրանց համաձայնությունը եւ օրհնությունը ստանալու համար:

No comments:

Post a Comment