Saturday, September 14, 2013

ԼԵԴԻ ԳԱԳԱՆ ՔՐԻՍՏԻՆԱ ԱԳԻԼԵՐԱՅԻ ՄԱՍԻՆ: [S]


Մի քանի տարի առաջ մամուլը գրում էր Լեդի Գագայի և Քրիստինա Ագիլերայի միջև առաջացած կոնֆլիկտի մասին։ Բայց վերջերս պարզվեց, որ այդ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանել և չեն համապատասխանում։  Գագան "Watch What Happens Live" հեռուստատեսային հաղորդման ժամանակ պատասխանել է երկրպագուներից մեկի հարցին այն մասին, թե ինչ է նա մտածում Ագիլերայի մասին։ 
  •  "Ես նրա մեծ երկրպագուներից մեկն եմ ինձ համարում և բոլոր խոսակցությունները. մեր թշնամանքի մասին, որոնք շրջանառվում են իմ կարիերայի սկզբից, շատ սխալ նրա հանդեպ։"- ասում է Գագան։  
  • Հաղորդավարը հիշեցրեց, որ կոնֆլիկտը կայանում էր նրանում, որ մարդիկ մեղադրում էին Քրիստինային Գագային կրկնօրինակելու մեջ։ 
  •  "Ես միայն հիշում եմ, որ մեզ մի նախադասության մեջ էին հիշատակել, իսկ այդ ժամանակ ես ընդհանրապես ոչինչ էի նրա համեմատ։ Ամեն դեպքում, արդար չէր իրար դեմ հանելը երաժշտական ինդուստրիայի երկու կանանց։ Մեզ առանց դրա էլ լուրջ երաժիշտներ չեն համարում։  Քրիստինան հիասքանչ արտիստ և վոկալիստ է։ Ես ցավում եմ, որ բոլոր այս խոսակցություններն եղել են և հուսով եմ, որ այդ ամենից նա շատ չի տուժել։ Ես հիշում եմ, երբ ես տասնհինգ տարեկան էի, ես երգում էի նրա “I Turn To You” երգը՝ փորձելով բարձր նոտաներ վերցնել։ Նա այն մարդկանցից էր, ով ինձ համար դառձավ մոտիվացիա վոլալով զբաղվելու համար։ Ես ցավում եմ, որ մեդիան այդպես վարվեց նրա հետ։" 

  •  Հիշեցնեմ, որ 2010 թվականին լույս տեսավ Ագիլերայի "Bionic" ալբոմը, որը մեծ ձախողում դարձավ երգչուհու կարիերայում։ Որոշ մարդիկ որպես այդ ձախողման "մեղավոր" տեսան Պերեզ Հիլտոնին, որը ամենաշատը մեղադրեց Քրիստինային պլագիատի մեջ և դարձավ բոլոր այդ խոսակցությունների "նախահայրը"։ Իսկ այս տարի՝ ARTPOP-ին ընդառաջ, նա կազմակերպել է այսպես կոչված "ակցիա" Գագայի դեմ, ըստ որի՝ Գագային դեմ մարդիկ նոյեմբերի 11-ին` ARTPOP-ի թողարկման օրը, պետք է գնեն Ագիլերայի վերոնշյալ ալբոմը։ 

No comments:

Post a Comment