Բեյոնսեն ատամներին արծաթե ժանիքներ է դրել:{V}
- Երգչուհի Բեյոնսեն ատամներին արծաթե ժանիքներ է դրել: Այս մասին գրում է globalgrind.com կայքը: Հիշեցնենք, որ նման ժանիքները երեւան են եկել 1980-ականներին: Դրանք տարածված էին հիփ-հոփի ներկայացուցիչների շրջանում, սակայն տարածված են նաեւ այսօր:
- Ավելի վաղ Բեյոնսեն մասնակցել է Jay Z-ի եւ Ջասթին Թիմբերլեյքի համերգին: Մինչ ամուսինը Լոս Անջելեսում 60 հազար երկրպագուներին ներկայացնում էր Legends of the Summer շոուն, Բեյոնսեն բոլորի հետ զվարճանում էր: Այդ գործում նրան օգնում էր Ջեսիկա Ալբան: Հատկանշական է, որ զույգը միմյանց աջակցում է համերգների ժամանակ:
- Մինչ այդ Բեյոնսեն, ով շրջագայում է Mrs. Carter Show համերգային ծրագրով, հերթական անգամ անսպասելի իրավիճակում էր հայտնվել:
- Ֆիլադելֆիայում համերգի ժամանակ երգչուհու ամուսինը՝ Jay Z-ն, անսպասելիորեն բեմ է բարձրացել եւ համբուրել կնոջը: Այդ տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Բեյոնսեն ներկայացնում էր իր երաժիշտներին եւ պարողներին:
No comments:
Post a Comment