Ջենիֆեր Լոպեսը կնկարահանվի ռուս ռեժիսորի «Կամակորի սանձահարման» ռիմեյքում:{V}
- Ռեժիսոր Մարյուս Վայսբերգը կնկարահանի հանրահայտ «Կամակորի սանձահարումը» ֆիլմի ռիմեյքը, հայտնում է «Комсомольская Правда» պարբերականը:
- Վայսբերգը ֆիլմի նկարահանուներին կներգրավի հոլիվուդյան աստղերին: Հանդիսատեսները ժապավենը սիրեցին Ադրիանո Չելենտանոյի եւ գեղեցկույի Օռնելա Մուտիի մասնակցության շնորհիվ:
- Նկարահանումները կսկսվեն Սան Ֆրանցիսկոյում 2014 թվականի մայիսին:«Գլխավոր դերը կատարելու համար մենք հրավիրել ենք Ջենիֆեր Լոպեսին:
- Նրա մասնակցությունը մեր ֆիլմում հաստատված է: Դերասանուհին պաշտոնապես տվել է իր համաձայնությունը: Ֆիլմում նրա զուգընկերը կլինի Ջերարդ Բաթլերը, Ջորջ Քլունին կամ Բրյուս Ուիլլիսը», - հայտարարեց Վայսբերգը:
- Ավելի վաղ Ջենիֆեր Լոպեսը ելույթ էր ունեցել Մայամիում անցկացված Premios Juventud մրցանակաբաշխության արարողության ժամանակ: Premios Juventud-ը երաժշտության, սպորտի եւ մշակույթի իսպանախոս աստղերի մրցանակաբաշխություն է: Այն հիմնել է Univision հեռուստաալիքը: Լոպեսը «Համաշխարհային կուռք» պատվավոր պարգեւ է ստացել: Երգչուհին Pitbull-ի հետ զուգերգ է կատարել: Արարողությանը մասնակցել են նաեւ Ռիկի Մարտինը եւ Լոպեսի նախկին ամուսինը՝ Մարկ Էնթոնին:
No comments:
Post a Comment