Բրիթնի Սփիրզը եկեղեցի այցելեց կարճ կիսաշրջազգեստով:{V}

- 31-ամյա Բրիթնի Սփիրզը եկեղեցի է այցելել կարճ կիսաշրջազգեստով: Ինչպես հաղորդում է Eonline-ը, Բրիթնին եւ նրա ընկեր Դեւիդ Լուկադոն այցելեցին Քալիֆորնիա նահանգի Վեսթլեյք Վիլիջում գտնվող Calvary Community Church եկեղեցին:
- Բրիթնիի հագին կաին կարճ, սեւ ու մոխրագույն գույներով, մարմնի ուրվագծերը շեշտող շրջազգեստ եւ երկարաճիթ կոշիկներ: Իր հերթին երիտասարդը այդ առիթով ընտրել էր գծավոր անդրավարտիք եւ բաց գույնի տաբատ: Դեւիդի կերպարն ավարտում էր խիստ, սեւ բաճկոնը:
- Ավելի վաղ երգչուհուն նկատել են Քալիֆորնիայի Hurricane Harbor ջրաշխարհում: Բրիթնին ջրաշխարհ էր բերել նաեւ իր երկու որդիներին՝ 7-ամյա Շոն Փրեսթոնին եւ 6-ամյա Ջեյդեն Ջեյմսին:
- «Այնքան ուրախ ժամանակ անցկացրեցինք ջրաշխարհում: Իմ տղաները հիացած էին:», - գրել է երգչուհին իր Twitter-ում:
- Մինչ այդ երգչուհին հայտնվել է «Սմուրֆիկները 2» մուլտֆիլմի պրեմիերայում, որն անցել է Լոս - Անջելեսում: Աստղը գնացել է այնտեղ իր որդիների հետ: Նա հայտնվել է կարմիր գորգին կապույտ շրջազգեստով, որն այնքան էլ չէր սազում փոփ-աստղին:
No comments:
Post a Comment