Wednesday, August 7, 2013

Լեդի Գագան պայքարելու է Ռուսաստանի միասեռականների ազատության համար:{V}



  • Լեդի Գագան իր Twitter-ում միանգամից մի քանի հաղորդագրություն է հրապարակել՝ նվիրված Ռուսաստանին եւ այդ երկրում սեռական փոքրամասնությունների իրավունքներին:
  • Ըստ The Washington Post-ի, երգչուհին ռուսական իշխանություններին հարցրել է, թե ինչո՞ւ իրեն չձերբակալեցին, երբ Ռուսաստանում իր համերգի ժամանակ նման հնարավորություն ունեին:

 
  • «Որովհետեւ չէիք ցանկանում պատասխան տալ աշխարհին»,- ենթադրում է Լեդի Գագան:
  • «Ռուսական կառավարությունը հանցավոր է: Ճնշմանը պատասխան է տրվելու հեղափոխությամբ: Ռուսական սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներ, դուք միայնակ չեք: Մենք պայքարելու ենք ձեր ազատության համար»,- մեկ այլ գրառման մեջ հավելել է երգչուհին:

 
Անչափահասների շրջանում միասեռականության քարոզն արգելող ռուսական խիստ օրենքը զայրույթ է առաջացրել իրավապաշտպան խմբերի եւ օղու ամերիկյան սիրահարների շրջանում, հիմա էլ համասեռամոլների իրավունքների համար ակտիվորեն պայքարող Լեդի Գագայի հերթն է:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՌԴ Գլխավոր դատախազությունը հայտնաբերել էր, որ Մադոննայի եւ Լեդի Գագայի համերգների կազմակերպիչները խախտել են երկրի միգրացիոն եւ հարկային օրենքները: Գերատեսչության հաղորդագրության համաձայն, համերգների համար նրանց հումանիտար մուտքի արտոնագիր են տրամադրել, որը երգչուհիներին իրավունք չէր տալիս ելույթների համար հոնորար ստանալ: Ստուգումները նախաձեռնել էր պատգամավոր Վիտալի Միլոնովը:

No comments:

Post a Comment