Monday, November 18, 2013

Ինչից է վախենում Ջեննիֆեր Լոուրենսը? [S]


Դերասանուհի Ջեննիֆեր Լոուրենսը խոստովանել է,որ չնայած այն բանին,որ հաճախ է հայտնվում կարմիր գորգերի վրա,մեկ է նա իրեն անհարմար է զգում:Դերասանուհին արդեն մի քանի անգամ հայտնվել է անհարմար իրավիճակներում,այնն էլ տեսախցիկի առաջ: Օսկար 2013 -ին,բեմ բարձրանալիս Ջենին սայթաքել է և ընկել աստիճաններին,իսկ SAG մրցանակաբաշխության ժամանակ,նրա զգեստը քիչ էր մնում ամբողջությամբ պատռվեր:

Բայց այս ամենին Ջեննիֆերը հումորով է մոտենում.

  • Մայրս ինձ սովորեցրել է,որ ես չպետք է ամեն ինչ սրտիս մոտիկ ընդունեմ:Կան այնպիսի բաներ,որոնք ինձ հունից հանում են: Ես չգիտեմ այնպիսի մարդու,ով ինձնից անփույթ է:Ես նույնիսկ չգիտեմ,թե ինչն է ավելի վատ` ընկնել բեմի վրա,թե մոռանալ շնորհակալություն հայտնել մրցանակը հանձնողին և իմ ռեժիսորին:Իսկ հիմա,երբ ես իջնում եմ աստիճաններից,ես աղթում եմ,որպեսզի չընկնեմ:

No comments:

Post a Comment