Monday, December 16, 2013

Մինչև 25 տարեկան,ամենահաջողակ աստղերը:[S]


Դիսնեյի դերասանուհի Վանեսսա Հաջինսը այնքան մեծ հաջողություն ունեցավ իր մասնագիտության մեջ,որ կարողանցավ նկարահանվել "Գարնանային արձակուրդներ" ֆիլում,որից կարողացավ վաստակել 10 միլիոն:

Երգչուհի Ադելի առաջին ձայնասկավառակը մեծ հաջողության հասավ 19 տարեկան հասակում: 2011 թվականին երգչուհու "21" ձայնասկավառակը արժանացավ 6 Գրեմմիի: Բացի այդ,երգչուհին ստացավ 2 Brit Awards և 3 American Music Awards:

23-ամյա Էմմա Վաթսոնը 9 տարեկան էր ,երբ սկսեց նկարհանվել Հարրի Փոթերի ֆիլմում:Բոլոր 8 ֆիլմերում աղջիկը խաղաց Հերմիոնա Գրեյնդջերի դերը:Այդ ֆիլմից հետո Էմմայի տեսանք նաև "7 օր ու գիշեր Մերլինի հետ" և "Լավ է լինել զուսպ" ֆիլմերում:

Հայդեն Պանետտեր դերասանուհին մեծ հաջողության հասավ 24 տարեկան հասակում,երբ նկարահանվեց "Հերոսները" հեռուստասերիալում:Ներկա պահին նա նկարահանվում է "Նաշվիլ" սերիալում:

Դենիել Ռեդկլիֆը մեծ հռչակ ստացավ Հարրի Փոթեր դերի շնորհիվ:24 տարեկան հասակում նա նկարահանվեց այնպիսի ֆիլմերում,ինչպիսիք էին` "Կինը սևում","Սպանիր քո սիրելիներին" և "Էկվուս":

Ռիհաննան այնքան մեծ հաջողությունների է հասել իր 25 տարեկանում,որ ոմանք չեն կարողանում հասնել ամբողջ կյանքում:Ներկա պահին նրա բյուջեն կազմում է 90 միլիոն և նա վաճառել է մոտ 30 միլիոն օրինակ ձայնասկավառակ:

Ըստ Forbes-ի երգչուհի Թեյլոր Սվիֆտը 2013թվականին վաստակել  է 55 միլիոն:

Հավանաբար 15-ամյա Ջադեն Սմիթին բոլորը ճանաչում են ,որպես Վիլլ Սմիթի տղա,բայց և այնպես տղան իսկական աստղ է դառնում: 2006 թվականին տղան նկարահանվել է "Ժամանակի հետ,վազքի մեջ" ֆիլմում,իսկ 2007  թվականին    MTV Movie Awards-ին ստացել "Տարվա հայտնություն" մրցանակը:

22-ամյա Էդ Շերանը մեծ ճանաչում ստացավ,Թեյլոր Սվիֆտի հետ Red շրջագայությանը մասնակցելուց հետո:Նրա ձայնասկավառակը առաջինն էր ԱՄՆ-ում ,իսկ Բրիտանիայում համարվում էր "Լավագույն երգչի-ձայնասկավառակ":

21-ամյա Քարա Դելեվինը արագորեն մեծ ճանաչում է ձեռք բերում:Ներկա պահին մոդելը "Burberry" բրենդի դեմքն է և մասնակցում է նորաձևության ցուցադրություններին ինչպիսիք են ` Chanel և Fendi: Մոդելը ցանկանում է նաև երգով զբաղվել:

23-ամյա Քրիստենը մեծ հաջողություն է ունենում "Մթնշաղ" ֆիլմ-սերիալում նկարահանվելուց հետո,իսկ 2012 թվականին "Սպիտակաձյունիկը և որսորդը" ֆիլմում:2013 թվականին դերասանուհին վաստակել է մոտ 22 միլիոն:

Այս տարի ստանալով Օսկար ,դերասանուհի Ջեննիֆեր Լոուրենսը արդեն նոմինացված է մյուս Օսկարի անվնակարգերում` "Ամերիկյան ձևով Աֆերան" ֆիլմի համար,որը շուտով կհայտնվի էկրաններում:

Փոքրիկ Դիսնեյի աղջկանից,մինչև աշխարհահռչակ երգչուհի-Սելենա Գոմես: Երգչուհին երկար ճանապարհ է անցել և հիմա նրա բյուջեն կազմում է մոտավորապես 5.5 միլիոն:

16-ամյա Քլոե Մորետցը սկսեց իր ճանապարհը "Ամիտվլյան սարսափ" ֆիլմից,որտեղ նկարահանվել է Ռայա Ռեյնոլդսի հետ:Դրանից հետո նա նկարահանվեց "Պիպեց","Պոկերի տունը" ֆիլմում,այն էլ Ջեննիֆեր Լոուրենսի հետ: Forbes ամսագիրը նրան անվանել է "ապագա Անջելինա Ջոլի":

"Իքս-ֆակտոր"-ից հետո One Direction  խումբը մեծ ճանաչում ստացավ ամբողջ աշխարհում և սկսեց վերելք ապրել:20-ամյա Զեյն Մալիկը,19-ամյա Հարրի Սթայլսը,21-ամյա Լուի Թոմլինսոնը,20-ամյա Նայլ Հորանը և 20-ամյա Լիամ Փեյնը վաստակել են մոտավորապես 30 միլիոն:

19-ամյա Ջասթին Բիբերը չի խամրում և միշտ աչքի է ընկնում իր երկրպագուների ակտիվությամբ:Ըստ Forbes-ի երգիչը այս տարի վաստակել է 58 միլիոն:

Քրիս Բրաունը հայտնվեց ասպարեզում 16 տարեկան հասակում:24-ամյա երգիչի բյուջեն 22 միլիոն է:

Երիտասարդ Էմմա Ստոնը հայտնի է դարձել "ՍուպերՊերցի" ֆիլմի շնորհիվ: Ավելի ուշ դերասանուհին նկարահանվել է "Այդ հիմար սերը" ֆիլմում Ռայան Գոսլինգի հետ:2013 թվականին Էմման վաստակել է 16 միլիոն և ներկայումս հանդիպում է Անդրյու Գարդիելդի հետ:

Լիլի Կոլինսի կարիերան վերելք ապրեց,երբ աղջիկը նկարահանվեց "Մահվան Գործիքը: Ոսկորների Քաղաքը " ֆիլմում,որպես Քլեյր Ֆրեյ:Հաջորդ ֆիլմը,Լիլիի մասնակցությամբ դուրս կգա 2014 թվականին,որը կոչվում է "Սիրով,Ռոզի":

Մայլի Սայրուսի նախկին ընկերը`Լիամ Հեմսվորթը ուշադրության կենտրոնում հայտնվեց "Քաղցած խաղեր" ֆիլմում նկարահանվելուց հետո:Ներկա պահին Լիամի բյուջեն կազմում է 1.5 միլիոն:

Սիրում եք,թե ատում Մայլիին,բայց դե բոլորդ էլ գիտեք,թե ով է նա: Երգչուհին այս տարի վաստակել է 48 միլիոն:

19-ամյա Դակոտա Ֆաննինգը հայտնի դարձավ 8 տարեկանում,երբ 2002 թվականին արժանացավ "Լավագույն պատանի դերասան" անվանակարգին:Դակոտան նկարահանվել է նաև "Մթնշաղ" և "Շարլոտի սարդոստայնը" ֆիլմերում:

No comments:

Post a Comment