Thursday, December 26, 2013

Ադամ Լևինը տգեղ քայլ է թույլ տվել Ադամ Լամբերտի նկատմամբ, թե փորձել է հեռու մնալ նախկին խոսակցություններից? [R]


Ամերիկյան The Voice-ի հաղթողը, ով հայտնի է դարձել վերջին օրերին, Tessane Chin-ը մի հարցազրույց է տվել, որտեղ ասել է, որ նոկաուտների փուլում ցանկացել է երգել Ադամ Լամբերտի «Whataya Want From Me» երգը, նա արդեն երգի փորձերն է անելիս եղել, երբ եկել է իր մարզիչ Ադամ Լևինը և օպերատորներին հրամայել դադարեցնել նկարահանումը և Tessanne-ին խնդրել այդ երգը չերգել ու երգչուհին ստիպված ուրիշ երգ է ընտրել, չնայած այդ երգը նրա մոտ շատ լավ էր ստացվում ու ինքը շատ էր ուզում հենց այդ երգը երգել:
Իսկ դեռ մի քանի տարի առաջ նորից The Voice-ում մասնակիցներից մեկը կատարել էր Ադամ Լամբերտի «Whataya Want From Me» երգը, իսկ ժյուրիի անդամ Ադամ Լևինը նախ ասել է, որ երբեք չի լսել այդ երգը ու չի ճանաչում այդ երգի օրիգինալ երգչին (այն դեպքում, երբ այդ երգն ընդգրկված էր Գրեմմիի այն ձայնասկավառակում, որտեղ կար իր երգերից մեկը), իսկ մի քանի րոպե անց, ինքն իրեն հակասելով, ասել է, որ մասնակիցն ավելի լավ է երգում, քան երգի օրիգինալ երգիչը: Դրանից հետո մեծ աղմուկ բարձրացավ, ինչից հետո էլ Ադամ Լևինը Ադամ Լամբերտին թվիթերում բացատրել էր, որ միգուցե շփոթվել է, իսկ Ադամ Լամբերտն պատասխանել էր, որ ամեն ինչ կարգին է և կարիք չկա անհանգստանալու:
Հայտնի չէ, թե ինչու է այդպես վարվել Maroon 5 խմբի մենակատար Ադամը Queen խմբի մենակատար Ադամի դեմ: Կամ միգուցե այս անգամ նա թույլ չի տվել իր մասնակցին երգել այդ երգը, որովհետև ցանկացել է նորից չվերհիշել այդ երգի հետ կապված նախկին պատմությունը և նոր խոսկացությունների տեղիք չտալ? 

Իսկ Ադամ Լամբերտը,  մինչև Tessanne Chin-ի հարցազրույցի հրապարակվելը, թվիթերում սկսել էր հետևել Maroon 5-ին, նախկինում էլ ասել է, որ խմբի երկրպագու է:

No comments:

Post a Comment