Friday, December 20, 2013

Queen լեգենդար խումբը կրկին ցանկանում է Ադամ Լամբերտի հետ շրջագայության մեկնել: [R]



Queen խումբը բազմիցս հայտնել է իր հիացմունքը Ադամ Լամբերտի վոկալային ունակությունների նկատմամբ: Քանի որ խումբը ներկայումս չունի վոկալիստ (20 տարի է անցել Ֆ. Մերկուրիի մահից), նրանք բազմիցս հրավիրել են Ադամին որպես խմբի վոկալիստ և հանդես են եկել տարբեր համերգների ժամանակ, իսկ 2012թ. անց են կացրել շրջագայություն:
Խմբի ներկայիս անդամներ Բրայան Մեյը և Ռոջեր Թեյլորը հայտնել են, որ ցանկանում են 2014 թ. ամռանը նոր շրջագայություն անցկացնել և դա հարմարեցնել Ադամի կարիերայի հետ:

Ռ.Թեյլոր. «Այս տարի մենք շոու ունեցանք և այն պարզապես անհավատալի էր (iHeart Festival): Ադամը գնալով ավելի ու ավելի է համապատասխանում մեր խմբին: Կարծես ինչ-որ մոգական ուժ լինի: Նա շատ արտիստիկ է և հիանալի կերպով ներկայացնում է մեր երգերը: Նա ունի անհավատալի երաժշտական գործիք` այդ ձայնը: Ես զգում եմ, որ նա հեռանում է փոփ երաժշտությունից, ինչը շատ լավ է նրա համար: Նա նաև դառնում է երաժշտական ասպարեզի ազդեցիկ ներկայացուցիչ: Նրա ձայնն անհաղթահարելի է: Կարծում եմ, մենք մյուս տարի աշխատելու ենք Ադամի հետ»:

Բ.Մեյ. «Ես ոչինչ դեռևս չեմ ասի, բայց մենք արդեն մտածում ենք ինչ-որ բան անելու համար: Դուք անշուշտ գիտեք, որ Ադամը գերազանց վոկալիստ է և մենք գիտենք, որ նա հիանալի է մեզ հետ աշխատում: Այսպիով, մենք մտադիր ենք և հուսով ենք հենց Ադամի հետ անցկացնել մի քանի շոուներ: Ես անհամբեր սպասում եմ դրան, եթե դա տեղի ունենա»:



Queen խմբի և Ադամ Լամբերտի ելույթը iHeart Festival 2013-ին.

No comments:

Post a Comment