18-ամյա իտալացի աղջիկը Դիլեթա Ամատո անունով Make A Wish ծրագրի շրջանակներում շահել էր հնարավորություն իրականցնել իր երազանքը: Մյուսների նման աղջկա երազանքը գումարային չէր, նրա երազանքն իր խոսքերով իր կյանքի իմաստին հանդիպելն էր: Աղջիկը ցանկացել էր հանդիպել էր Ադամ Լամբերտի հետ: Եվ քանի որ երգիչը նույնպես Make A Wish բարեգործական ծրագրի հովանավորներից մեկն է, հանդիպումը շուտով կայացել է:
Աղջիկն իր ընտանիքի անդամների հետ նոյեմբերի 28-ին մեկնել էր Մայամի հանդիպելու Ադամին: Նրանք հանդիպել են նոյեմբերի 30-ին, 2 ժամ միասին անցկացրել, ճաշել, զրուցել, իսկ հետո Դիլեթան ու իր ընտանիքի անդամները ներկա են գտնվել Ադամի համերգին:
Նա պատմում է, որ Ադամն իր տեսած ամենապարզ ու ամենահասարակ մարդն է և որ նա իրեն անընդհատ
գրկում էր ու հարցեր տալիս, թե ինչով է զբաղվում ու հետաքրքրվում Իտալիայի մասին:
Աղջկա խոսքերով Ադամն իրականում շատ
բարձրահասակ է և շատ գեղեցիկ:
Աղջիկն Ադամին նվիրել է վզնոց, որը Ադամն անմիջապես կրել է, իտալական խմորեղեն, շոկոլադ և Իտալիայի քարտեզը: Իսկ Ադամը նրան իր ձայնասկավառակներն է նվիրել և ստորագրել դրանց վրա: Արդեն համերգի ընթացքում Ադամը, տեսնելով Դիլեթային հանդիսատեսի կազմում, բարև և օդային համբույրներ է ուղարկել: Աղջկա խոսքերով Ադամի կենդանի ձայնը կախարդական է:
Ադամը թվիթերում տեղադրել է իր և երկրպագուհու նկարը ու սկսել է հետևել նրան: Իսկ Դիլեթան թվիթերում իր անունը դարձրել է «Ես հանդիպեցի նրան»:
No comments:
Post a Comment