Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը երեկ` մայիսի 24-ին, ամուսնացել են Ֆլորենցիայում: Ռեալիթի շոուների հայազգի աստղի եւ հանրահայտ ռեփերի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Ֆլորենցիայում` 16-րդ դարի Բելվեդեր ամրոցում:
Հարսն ու փեսան, ինչպես նաեւ նրանց դուստրը` Նորթը, կրել են Givenchy ապրանքանիշի զգեստներ:
Քարդաշյանին խորանի մոտ ուղեկցել է խորթ հայրը` Բրյուս Ջենները` Անդրեա Բոչելլիի կենդանի կատարման ներքո: Իտալացի հանրահայտ տենորը զույգին մի քանի երգ է նվիրել, այդ թվում` Con te Partiro-ն: Քանյեն եւ Քիմն իրար տեր եւ հնազանդ լինելու խոստում են տվել սպիտակ վարդերից պատրաստված մեծ պատի առջեւ:
Նորապսակների առաջին պարից հետո Քանյե Ուեսթը ռեփ է կարդացել ներկաների համար: Իսկ տոնական ընթրիքը մատուցվել է 70 մետրանոց մարմարե սեղանի շուրջ: Հյուրերի թվում էր նաեւ Ջոն Լեջենդը, որը, կատարելով All of Me” հիթը:
Բեյոնսեն և Ջեյ Զին չեն այցելել Քիմի հարսանիքին, սակայն Բեյնոսեն շնորհավորել է Քարդաշյանին եւ Քանյեին Ինստագրամ-ի իր էջում. <<Աստված օրհնի ձեր գեղեցիկ ընտանիքը: Ցանկանում եմ հարատեւ սեր>>
VOGUE ամսագրի խմբագիր Աննա Վինտուրը և Քիմի եղբայր Ռոբ Քարդաշյանը նույնպես ներկա չեն գտնվել հարսանյաց արարողությանը:
No comments:
Post a Comment