Thursday, June 26, 2014

Ադամ Լիվայնը պատմել է, թե ինչպես է առաջարկություն արել Բեհատի Պրինսլուին: [E]



Ադամ Լիվայնը առաջարկություն էր արել իր ընկերուհուն` Բեհատի Պրինսլուին դեռ 1 տարի առաջ: Օրերս Live With Kelly հաղորդման ժամանակ նա պատմել է իր տպավորությունների մասին:


  • Այդ պահին չես կարող հուզմունքդ թաքցնել: Դու կանգնում ես մի ծնկիդ վրա և ... մտքումդ այնքան բան կա ասելու, բայց դու մտածում ես "աստված իմ, ինչ է սա, ինչ պետք է անեմ": Կարծում եմ այդպիսի մարդ չկա, որ առաջարկություն անելու ժամանակ շատ հանգիստ է եղել: Ես մինչև այդ վայրկյանը շատ վստահ էի, բայց երբ որ եկավ այդ պահը ամեն ինչ փոխվեց: Ես նույնիսկ հավասարակշռությունս կորցրեցի և կանգնեցի մյուս ծնկիս վրա:
  • Ես մի շատ գեղեցիկ ճառ էի պատրաստել, սակայն միայն ասացի. "Ես ծնկի եմ եկել: Նայիր, ես երկու ոտքով ծնկի եմ գալիս քո առաջ":
Հիշեցնենք, որ Ադամն ու Բեհատին հանդիպում են 2012թ.-ից: Մինչև այդ նրա ընկերուհին է եղել գեղեցկուհի Աննա Վյալիցինան, նաև Նինա Ագդալը:

No comments:

Post a Comment