Friday, August 15, 2014

Մայլի Սայրուսը մեծ աղմուկ է բարձրացրել հյուրանոցում: [E]



Մայլի Սայրուսը այս պահին գտնվում է Նյու Յորքում իր "Bangerz" շրջագայության շրջանակներում: Հերթական համերգից հետո նա և իր խումբը այցելել են Նյու Յորքի հյուրանոցներից մեկը: Հյուրանոցի աշխատակիցներից մեկը պատմել է, որ Մայլին և նրա ընկերները իրենց շատ վատ են պահել:

  • Նրանք գոռում էին և հայհոյանքներ էին ուղղում միմյանց: Այդ մարդիկ իրենց պահում էին խելագար դեռահասների պես: Տղաներից մեկն էլ ծխում էր, բայց դա սովորական ծխախոտ չէր: Հյուրանոցի մենեջերները փորձում էին հանգստացնել նրանց, բայց նրանք շարունակում էին իրենց զվարճանքը:
  • Մայլի Սայրուսը ընկել է հիստերիայի մեջ: Նա սկսել է գոռալ և ասել, որ մեծ գումարներ է վճարել այդ սենյակի համար: Մայլին աշխատակիցներին ասել է, որ նրանք դեռ պետք է ուրախ լինեն, որ իր նման հայտնի երգչուհին ընտրել է հենց այդ հյուրանոցը:

No comments:

Post a Comment