Monday, August 25, 2014

MTV Video Music Awards 2014: Շոուն և հաղթողները: [S]


Ամենամյա  "MTV Video Music Awards" մրցանակաբաշխությունն այս տարի նույնպես լի էր հետաքրքիր և անմոռաց պահերով:  Ինչպես միշտ,այս տարի էլ ելույթ ունեցան հանրաճանաչ երգիչներ,ինչպիսիք են` Թեյլոր Սվիֆտը ,ով կատարեց իր նոր` Shake It Off երգը:  Իսկ Նիքի Մինաժը ապշեցրեց բոլորին,իր թվերքով`Anaconda-ն կատարելուց: Ի դեպ,նա պետք է դուրս գար բեմ իսկական անակոնդա օձով,բայց երգչուհին վախեցել է:

Թեյլոր Սվիֆտ

Նիքի Մինաժ

Այնուհետև Նիքին դուրս եկավ բեմ այս անգամ Ջեսսի Ջեյի և Արիանա Գրանդեի հետ,Bang Bang երգի կատարման համար: Այս ելույթի ժամանակ Նիքիի զգեստը պատահաբար բացվեց և երգչուհին ամբողջ ելույթի ժամանակ այն բռնած երգեց:

Ամենահուզիչ պահերից մեկը,Բեյոնսեին Մայքլ Ջեկսոնի մրցանակի հանձնումն էր` Video Vanguard Award: Մրցանակը հանձնեցին երգչուհու ամուսինն ու աղջիկը:


Իգգի Ազալեան և Ռիտա Օրան երգեցին իրենց հայտնի "Black Widow" երգը:



Իրենց ելույթով բոլորին ցնցեցին 5 Seconds Of Summer խմբի տղաները: Նրանք կատարեցին իրենց "Amnesia" երգը:

Իսկ հիմա հաղթողները

1. Լավագույն կանացի տեսահոլովակ - Katy Perry & Juicy J - Dark Horse
2.Լավագույն տղամարդկային տեսահոլովակ - Ed Sheeran - Sing
3. Լավագույն փոփ-տեսահոլովակ - Ariana Grande & Iggy Azalea - Problem
4. Լավագույն հիփ-հոփ տեսահոլովակ - Drake -  Hold On, We're Going Home
5. Լավագույն ռոք-տեսահոլովակ - Lorde - Royals
6. Լավագույն  դուետ  - Beyonce & Jay-Z  - Drunk In Love
7. Հետաքրքիր գաղափարով տեսահոլովակ - Beyonce - Pretty Hurts
8. Տարվա լավագույն տեսահոլովակ - Miley Cyrus- Wrecking Ball
9.Լավագույն լիրիք-վիդեո- 5 Seconds Of Summer- Amnesia
10. Տարվա հայտնություն - Fifth Harmony

No comments:

Post a Comment