«Watch What Happens Live» հաղորդման ժամանակ Գագայի հարցազրուցից մեջբերումներ։
- «Կարծում եմ մարդիկ պետք է հանգստանան և հանգիստ թողնեն Մայլի Սայրուսին։ Նա 20 տարեկան է, միգուցե նրան դուր չի գալիս այն, ինչ նա արել է իր վաղ կարիերայում, և նա փորձում է ինչ-որ մի նոր բան անել։ Նա կարող է դուրս գալ բեմ և անել այն, ինչ ուզում է։ Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր չեն սիրում արտիստին, բայց շարունակ քննադատում են նրան»։
- «Բիյոնսեն շատ զբաղված է։ ՄԵնք այնքա՜ն լավ ժամանակ ենք անցկացրել Telephone-ի նկարահանումներին։ Եռապատման վերջին մասը լինելու է շատ շուտով»։
- «Ես չեմ կարող ընտրել One Direction-ի ամենալավ անդամին։ Նրանք բոլորը շատ լավն են։ Ես շատ վիրավորված եմ MTV-ից և Ամերիկայից այն բանի համար, ինչ նրան արեցին VMA-ին։ Ձեր վատ զգացմունքները ձեր մեջ պահեք»։
- «Ես ինձ վատ եմ զգում այն ամենի համար, ինչ Քրիստինային ասել են իմ՝ երաժշտության մեջ լինելու պատճառով։ Հուսով եմ՝ նա այդ ամենը մոտ չի ընդունում»։
No comments:
Post a Comment