Sunday, September 22, 2013

Մայլի Սայրուսը չի կարողանում հավատալ, որ Լիամն իրեն դավաճանել է: [E]



Արդեն մի քանի ամիս է ինչ Մայլիի և Լիամի բաժանման լուրերը պտտվում են համացանցում: Որոշ ժամանակ հետո այդ լուրերը հերքվեցին: Սակայն վերջերս Լիամ Հեմսվորթը իրեն նոր ընկերուհի գտավ և լքեց Մայլիին: Մի քանի օր առաջ համացանցում հայտնվեցին նկարներ, որտեղ Լիամը համբուրվում է Էիսա Գոնսալեսի հետ:
Մայլիի ընկերներից մեկը պատմել է, որ Մայլին այդպես էլ չի կարողանում հավատալ, որ Լիամն իրեն դավաճանել է:
  •  Մայլին չի կարողանում հավատալ, որ այդքան տարի միասին լինելուց և այդքան իրար սիրելուց հետո Լիամը  մեկ օրում փոխարինեց իրեն:
Տեղեկացնենք, որ Լիամը Էիսայի հետ ծանոթացել է երեկույթի ժամանակ: Նրանք միասին զվարճացել են, իսկ մի քանի ժամ հետո միասին լքել են երեկույթը:




No comments:

Post a Comment