Անջելինա Ջոլին վհուկի համազգեստով հասցրեց երեխաներին հիստերիայի"{V}
- 38-ամյա Անջելինա Ջոլին ներկայացրել է «Մալեֆիսենտա» ֆիլմի թրեյլերը Disney D23 Expo ստուդիայի միջոցառման ժամանակ: Ջոլին սարսափեցրել է երեխաներին վհուկի իր կերպարով:
- Հանդիսատեսները դերասանուհուն դիմավորեցին ծափողջուններով:
- Սակայն, բոլորովին այլ էր երեխաների արձագանքը, երբ աշխարհի ամենա գեղեցիկ դերասանուհիներից մեկը հայտնվեց կոտոշավոր վհուկի կերպարով:
- Այս հետաքրիր դեպքի մասին նա պատմեց JustJared պարբերականին հարցազրույցում՝ «Ծնողները բերեցին երեխաներին նկարահանման տաղավար, իսկ ես Մալեֆիսենտայի համազգեստով մոտեցա և ողջունեցի նրանց: Այդ ժամանակ նրանք սկսեցին բղավել: Իսկ մի վեցամյա տղա նույնիսկ խնդրեց իր մայրիկին` «Խնդրում էմ, թող վհուկը չխոսի ինձ հետ»: Միակ երեխան, որ ինձ տեսնելով չսկսեց բղավել վախից, դա իմ չորսամյա դուստր Վիվյենն էր»:
No comments:
Post a Comment