Wednesday, August 28, 2013

Մթնշաղ-Twilight [S]


Դերերում`                   Ռոբերտ Պատինսոն-Էդվարդ Կալին

Քրիստեն Ստյուարդ-Բելլա Սվոն
Թայլոր Լոթներ-Ջեյկոբ Բլեք
Փիտեր Ֆաչինելլի-Քարլայլ Կալին
Էլիզաբեթ Ռիզեր-Էսմի Կալին
Էշլի Գրին-Էլիս Կալին
Ջեկսոն Ռետբոուն-Ջասպեր Հեյլ
Նիկկի Ռիդ-Ռոզալի Հեյլ
Կելան Լաթս-Էմմեթ Կալին
Բիլլի Բյորկ-Չարլի Սվոն
Սառա Քլարկ-Ռենե Դուաեր
Աննա Կենդրիկ-Ջեսսիկա Ստենլի
Քրիստիան Սերատոս-Անջելա Վեբեր
Մայլք Վելշ-Մայք Նյուտոն
Ջասթին Չոն-Էրիկ Յորքի
Ջիլ Բիրմինգեմ-Բիլի Բլեք


Սյուժե`

1-ին մաս
17-ամյա Բելլա Սվոնը տեղափոխվում է Ֆորկս,հոր մոտ,քանի որ մայրը և խորթը հայրը խաղում են բեյսբոլի թիմում և անընդհատ տեղափոխվում են:Բելլան Ֆորկսում հանդիպում է առեղծվածային և շատ գեղեցիկ Կալիններին:Նրանք տարբերվում էին մնացածներից`ոսկեգույն աչքեր,մաշկի սպիտակ գույն և կատարյալ գեղեցկություն:Էդվարդ Կալինը նկատում է Բելլային:Հետո նա փրկում է Բելլային մեքենայի տակ ընկնելուց և ավազակներից:Էդվարդը և Բելլան սիրահարվում են միմյանց:Նա ծանոթանում է Կալինների ընտանիքի հետ:Կալինները խմում էին միայն կենդանիների արյուն:Նրանք հրավիրում են Բելլային բեսյոբոլ խաղալու,որտեղ հայտնվում են այլ վամպիրներ և ցանկանում են սպանել Բելլային:Էդվարդը պաշտպանում է իր սիրելիին:Բայց վերջիվերջո Ջեյմսը,ով ցանկանում էր ուտել Բելլային ,կծում է նրան,բայց Էդվարդը բերանի շնորհիվ դուրս է հանում Բելլայի արյան մեջից թույնը,որը կարող է նրան վամպիր դարձնել և սպանում է Ջեյմսին:Երբ Բելլան և Էդվարդը պարում են վալս,վերջին երեկոյի ժամանակ,Ջեյմսի ընկերուհին`Վիկտորիան հետևում է նրանց: 


2-րդ մաս
Բելլան նշում է իր ծննդյան 18-ամյակը վամպիրների ընտանիքի հետ:Երբ նա հանկարծակի վնասում է մատը,վամպիրներից Ջասպերը չի դիմանում և փորձում է հարձակվել Բելլայի վրա:Բարեբախտաբար Էդարդը կարողանում է փրկել Բելլային,բայց հասկանալով,որ Բելլան վտանգում է իր կյանքը նրա կողքին լինելով,նա ստում է ասելով,որ իրենց չի սիրում և մեկնում է այլ երկիր:Մի քանի ամիս անց Բելլան տեղափոխվում է իր ընկերոջ`Ջեկոբի մոտ,ով պարզվում է իր ընկերների հետ գայլ է:Մի անգամ Բելլային թվում է,թե նա լսում է Էդվարդի ձայնը,ով ասում է,թե ինչ անի նա,որպեսզի փրկվի Վիկտորիայից:Բելլան սկսում է անել անհավանական բաներ.սկզբում փորձում է վարել մոտոցիկլետ,բայց վայր է ընկնում ,այնուհետև նետվում է ծովը բարձր ժայռերից,բայց այդ ամենից փրկում է նրան Ջեկոբը:Էլիզ Կալինը,ով կարողանում է գուշակել ապագան,որոշում է,որ Բելլան մահացել է,ինքնասպանություն գործելով:Նա այդ մասին հայտնում է Էդվարդին:Էդվարդն էլ որոշում է մեկնել Իտալիա,դուրս գալ դուրս և բացել մարմինը,որը մեղք է համարվում վամպիրների համար և այդ արարքի համար վամպիրը դատապարտվում է մահվան:Էլիզը և Բելլան իմանալով որոշում են մեկնել Իտալիա:Վերջապես Բելլան հասնում է և փրկում Էդվարդին,իսկ Վոլտուրը պայման է դնում Էդվարդի առաջ.կամ նա սպանում է Բելլային,կամ դարձնում վամպիր:Նրանք համաձայնվում է են դարձնել Բելլային վամպիր: Եվ այսպիս նրանք վերադառնում են Ֆորկս և Էդվարդը առաջարկություն է անում Բելլային:


3-րդ մաս
Սիեթլ քաղաքում տեղի են ունենում սպանություններ,որի միակ մեղավորը վամպիր Վիկտորիան է:Վիկտորիան  ցանկանում է վրեժ լուծել Էդվարդից,ով սպանել էր նրա սիրելիին: Բելլան նույնպես հայտնվել էր բարդ իրավիճակում,նա պետք է ընտրեր.մնալ Էդվարդի հետ և նրա վամպիրների ընտանիքի ,թե միանալ Ջեկոբի հետ,ով ցանկանում էր լուրջ հարաբերություններ Բելլայի հետ:Այսպես Բելլան պետք է ընտրեր. վամպիր թե գայլ:

4-րդ մաս
Վերջապես Էդվարդը և Բելլան ամուսնանում են և մեկնում մեղրամիս Բրազիլիայի Էսմի կղզի:17 օր անց Բելլան հասկանում է,որ հղի և որոշում է վերադառնալ տուն:Ռոզալին օգնում է Բելլային,բայց Ջեկոբը և Էդվարդը դեմ են երեխայի ծնունդին,որովհետև վախենում են կորցնել Բելլային:Սեմի ընտանիքը նույնպես դեմ է այդ երեխայի ծնունդին:Բելլայի երեխան ծնվելու էր,բայց չէր սնվելու ուտելիքներով,բայց Բելլան շատ էր ցանկանում այդ երեխային:Երեխան մեծանում էր շատ արագ և ահա եկավ ծննդաբերելու ժամանակը:Ռենեսմիի ծննդից հետո Բելլան մահանում է:Էդվարդը իր թույնը անցկացնում է կնոջ արյան մեջ,որպեսզի փրկի նրան,իսկ Ջեկոբը ցանկանում է սպանել երեխային:Եվ վերջապես Բելլան դառնում է վամպիր:

5-րդ մաս
Բելլան վերածվելով վամպիրի զարմացնում է բոլորին իր անհավանական ուժով և արագությամբ:Ռենեսմին շատ արագ է մեծանում:Մի անգամ Լորանի ընկերուհին տեսնում է Ռենեսմիին և հասկանում ,որ նա անմահ է:Նա այդ մասին հայտնում է Վոլտուրին ,ով որոշում է,որ Ռենեսմին պետք է մահանա:Այդ լուրը իմանալով Էլիզը և Ջասպերը անհետանում են: Կալինները սկսում են պատրաստվել պատերազմի: Նրանք հավաքում են իրենց ընկեր-վամպիրներին: Երբ հասնում է կռվի պահը Էլիզ Կալինը գուշակելով ապագան այդ ամենը փոխանցում է Վոլտուրի ուղեղին,ով տեսնելով,որ պատերազմի ընթացքում մահանում է,որոշում է խաղաղ կերպով համաձայնվել և չսպանել Ռենեսմիին: Վերջում Ռենեսմին ընկերանում է Ջեկոբի հետ և ապրում խաղաղ և երջանիկ:



2 comments:

  1. SHat em sirum ays film@, chka mi or vor chnayem gone 1 seria......sranic el chka kkkkkkkk

    ReplyDelete