Friday, August 30, 2013

Մարտինա Ստոեսսելի հարցազրույցը "Hola" ամսագրի համար: [A]

Վիոլետտայի դերասանուհի Մարտինա Ստոեսսելը հարցազրույց է տվել արգենտինական "Hola" ամսագրի համար:



Լրագրող: Ճիշտ է, որ դու փողոցում միշտ շրջում ես քո թիկնապահի հետ?
Մարտինա: Ոչ, դա սուտ է. Մարդկանց սերը ինձ չի անհագստացնում. Ճիշտ է, նրանք փոխել են իմ կյանքը. Միակ բանը, որտեղ ես դժվարանում եմ, այն է, որ ինձ հարցազրույցների ժամանակ սկսում են հարցնել հարցեր իմ անձնականից. Ես պատասխանում եմ նրանց. Բայց չեմ հասկանում, ինչու են մարդիկ ուզում մտնել իմ կյանք, եթե ես նրանց կյանք չեմ մտնում. Մյուս բանը, որտեղ ես դժվարանում եմ, այն է որ շատ երեխաների ծնողներ ինձ ասում են, որ իրենց երեխաներին լավ օրինակ եմ ծառայում. Ճիշտ է, դա ինձ շատ հաճելի է, բայց միևնույն ժամանակ մի փոքր բարդ, քանի որ ես ինձ վրա մեծ պատասխանատվություն եմ վերցնում.
Լրագրող: Խանդ, նախանձ...Դու երբևէ բախվել ես այսպիսի բաների հետ?
Մարտինա: Երբ ես սկսեցի, ես այդ մասին չէի մտախում. Ես մտածում էի միայն աշխատելու մասին. որիշ ոչ մի բանի. Ես երբեք չեմ մտածել, որ նրանք կփորձեն մտնել իմ անձնական կյանք, բայց դե հասունանալու մեջ է մտնում.
Լրագրող: Ով է քեզ աջակցում, երբ քեզ քննադատում են?
Մարտինա: Ընտանիքիս անդամները և իմ ընկերները. Մի քանի օր առաջ, ես ստացա իմ զգեսը "Martin Fierro"-ի մրցանակաբաշխության համար, որը ես խնդրել էի Բենիտո Ֆերնանդեսից. Դա շատ հարմար էր իմ տարիքի համար. Իսկ ինչի էին սպասում քննադատողները? Որ ես կհագնվեմ բարձրակարգ նորաձևությամբ?
Լրագրող: Եվ ինչպես է այդ ամենը ազդում քո վրա?
Մարտինա: Հաջորդ օրը, մեր համերգի ժամանակ ես ինձ շատ վատ էի զգում. Ես այնքան նյարդանյացած էի, որ հետ տվեցի. Ու ես ինձ շատ վատ էի զգում. Այսօր ես հասկացա, որ եթե դուք ինքներդ ձեզ ցույց եք տալիս, դուք պետք է չափից շատ զգույշ լինեք, որովհետև դա մեծ ճնշում է, որ գիտես որ հազար մարդ սպասում էր դրան. Միշտ էլ կլինեն մարդիկ, ովքեր կքննադատեն ձեզ.


Լրագրող: Ինչպիսի նշանակություն ունի քո կյանքի ամեն օրը?
Մարտինա: Դա ծատ փոփոխական է. Կոնկրետ այս պահին ես շաբաթական 2 անգամ ունենում եմ շոուներ. Նաև մենք պատրաստվում ենք համաշխարհային շրջագայությանը.
Լրագրող: Ինչով ես դու զբաղվում ազատ ժամանակ?
Մարտինա: Ես քնում եմ ու արթնանում եմ կեսօրին. Ես սիրում եմ նկարել ու ներկել, ուղակի ես այդ առումով տողանդ չունեմ. Ես նաև ունեմ անձնական ուսուցիչ և դպրոցական դասընթացներ ինտերնետում. Այս ամենից հետո ինձ մոտ ժամանակ չի մնում.
Լրագրող: Դու կարոտում ես քո ընկերներին?
Մարտինա: Այո, շատ. Երբ ես սկսեցի իմ աշխատանքը հեռուստաընկերություն, ես կանոնավոր կերպով այցելում էի իմ դպրոց՝ "San Marcos". Բայց այս տարի, երբ մեզ մոտ պլանավորված է շրջագայություն, մենք որոշեցինք, որ ես 5 ամիս դպրոց չեմ այցելի, իսկ դա շատ վատ միտք է. Բայց դա ամենաճիշտ լուծումն էր. Մեր բոլոր ուսուցիչները շատ բարի են ու հասկանում են ինձ. Քանի որ, նրանք արդեն աշխատել են պարողների, երգողների, թեննիսիստների հետ. Իսկ իմ ընկերներին ես հիմնականում տեսնում եմ հանգստյան օրերին.
Հիմա շատ դժվար օրեր են ինձ համար. Ես համարյա ամեն օր "Gran Rex" թատրոնում համերգների ու փորձերի եմ. Մենք ընկերներով հավաքվում ենք, որ ինչ-որ բան ուտենք. Հետո նրանք հեռանում են.


Լրագրող: Դու դուրս չես գալիս?
Մարտինա: Ես նախընտրում եմ դա չանել, որովհետև ես շատ լուրջ եմ մոտենում իմ աշխատանքին.
Լրագրող: Ու քո ընկերները քեզ հասկանում են?
Մարտինա: Այո, Նրանք ինձ հասկանում են. Ամենաշատը ես վախենում էի, որ կկորցնեի իմ ընկերներին, բայց հակառակը նրանք ինձ հավատարիմ են ու հասկանում են իմ վիճակը. Երբ ես տխուր եմ լինում, նրանք գալիս են ինձ այցելության. Ես դա գնահատում եմ.
Լրագրող: Դու նկատել ես մարդկանց, ովքեր փորձել են ընկերանալ, երբ դու հայտնիացար?
Մարտինա: Սովորաբար, ես շփվում եմ նրանց հետ, ում գիտեմ վաղուցվանից. Իմ համար առաջնահերթին իմ ընտանիքի անդամներն են ու իմ հավատարիմ ընկերները.
Լրագրող: Արդյոք քո բոլոր ջանքերը արժանի են դրան?
Մարտինա: Այո, իհարկե. Երբ ես փոքր էի ես ժամերով կանգնում էի հայլու առաջ բարձակրունկներով ու պարում էի և խաղում էի իմ հորինաց մարդկանց հետ. Բայց տանը չէին ցանկանում, որ ես աշխատեի.
Լրագրող: Ինչպես դա պատահեց?
Մարտինա: Դե իմ հայրը՝ պրոդյուսեր Ալեքսանդրո Ստոեսսելը գնաց "Ideas del Sur", որտեղ նա աշխատում էր ու պետք է ցուցադրեր իր ածխատանքը Disney-ին. Նա ինձ խնդրեց, արդյոք ես կարող եմ ձայնագրել մի քանի երգ. Իսկ ես նրան ասացի, ինչու դա անեմ եթե նա ու մայրս չեն թողում աշխատեմ.

Լրագրող: Իսկ ինչ նա պատասխանեց?
Մարտինա: Որ արվեստը գիտի, թե որտեղ է այն սկսվում, բայց չգիտի թե որտեղ է այն վերջանում. Ես ինչ անում եմ, անում եմ նրա համար քանի որ դա ինձ դուր է գալիս. Բայց ես միանգամից ապշել էի, երբ իմացա, որ պետք է ձայնագրեմ երգեր իմ մայրիկի հորեղբոր տղայի, ով խմբի անդամ է. Ի վերջո, երբ հայր ներկայացրեց իր նախագիծը, նրանք սկսեցին հետաքրքրվել, թե ով է երգել. Ու քանի որ նրանց դուր եկավ իմ ձայնը, նրանք ինձ հրավիրեցին Violetta-ի կաստինիգին. Ես չէի պատկերացնի, որ հենց ես կանցնեի. Ես ուղղակի չէի հավատում. Իմ ընտանիքի անդամները ու դասարանցիներս ուրախությունից պարում էին.
Լրագրող: Դու շատ կոկետ ես չէ?
Մարտինա: Այո, ես շատ կանացի եմ. Երբ ես տնից դուրս եմ գալիս, ես աշխատում եմ շատ գեղեցին հագնվեմ. Նույնիսկ դեպի մի անկյուն քայլելը ես անում եմ հավաքված. Իսկ դիմահարդարումը, հագուստը ու մազերը իմ համար կարծես հոբբի լինեն. Ես շատ ուշադիր եմ ամսագրերին, որտեղ կա Մայլի Սայրուսը ու Ռիհաննան. Ես ցանկանում եմ մի օր ունենամ իմ սեփական շորերի խանութը.


Լրագրող: Հաջողություններից բացի, ինչ ճանապարհով դու կուզենայիր գնալ?
Մարտինա: ՄԻակ բանը, որ ես ցանկանում եմ դա առողջ լինելն է, ունենալ հավատարիմ ընկերներ ու ընտանիք. Դա ամենակարևորն է, քանի որ, եթե կողքդ մարդ չլինի ում հետ դու կարողանաս կիսվել այն մասին, ինչ քո հետ պատահում է, կյանքը կկորցնի իր իմաստը.
Լրագրող: Դու ունես բոյֆրենդ?
Մարտինա: Ոչ.
Լրագրող: Իսկ ինչպիսին է քեզ պետք?
Մարտինա: Հմմ, ես ուզում եմ, որ իմ ընկերը ինձանից տարիքով մեծ լինի, որ ես կարողանամ ինքս ինձ հասկանալ.
Լրագրող: Դու երազում ես ամուսնանալ ջահել ժամանակ, թե քո համար կարիերադ առաջնահերթ է?
Մարտինա: Ես ինձ զգում եմ իմ տարիքից մեջ ու ինձ թվում է, որ բոլոր դեռահասները դա զգում են. Բայց իմ մայրիկը ինձ միշտ ասում է: "Գտիր ինքդ քեզ. Դու ընամենը 16 տարեկան ես".
Լրագրող: Իսկ դու նրան չես պատասխանում: "Ոչ մայրիկ, ես Վիոլետտան եմ"?.
Մարտինա: Հահա. Ես շատ կապված եմ իմ ընտանիքի անդամների հետ ու ինձ համար մեծ նշանակություն ունի նրանց կարծիքը. Ես երազում եմ լինել ինչ-որ մեկի հետ հավերժ. Ուզում եմ նրա հետ ունենալ առանձին տուն, որտեղ կլինեն մեր երեխաները ու իմ շնիկները.


Լրագրող: Դու ուզում ես աշխատել արտերկրում?
Մարտինա: Իմ ծնողները ինձ շատ լավ են խնամում, իսկ ես չեմ ցանկանում նրանց լքել.
Լրագրող: Ով է քեզ ուղեցկում ճանապարհորդությունների ժամանակ?
Մարտինա: Մայրս. Մենք միշտ շատ լավ ժամանակ ենք անցկացնում իրար հետ. Մենք միշտ գնում ենք շատ ճամփրուկներով իսկ ամեն մեկի մեջ հազար հատ շոր, որ արդյունքում նրանց մեծ մասը չենք հագնում. Միակ բանը, որ ես երբեք չեմ մոռանա, դա օծանելիքն ու դիմահրդարման պարագաներն են.
Լրագրող: Դու զբոսնելու համար ժամանակ գտնում ես?
Մարտինա: Քիչ. Բայց մայրիսկ ինձանից պահանջում է գնալ իր հետ, որպեսզի նա ուսումնասիրի տարածը, ծանոթանա տեղանքի հետ. Բայց ես հիմանականում քնում եմ, իմանալով, որ դա ամենա սխալ միջոցն է անցկացնելու հանգիստը արտերկրում.
Լրագրող: Դու երբևէ մտածել ես քո ծնողներից առանձին ապրելու մասին?
Մարտինա: Ես հույս ունեմ, որ կստանամ իմ վարորդական իրավունքը, հետո կգնեմ մեքենա. Նաև ես պետք է խոստովանեմ, որ չեմ կարողանում պատրաստել. 

No comments:

Post a Comment