Դերերում`
Դեբբի Ռայան - Էբբի Ջենսեն
Ժան-Լյուկ Բիլոդո - Ջեյ Կեպլեր
Աննա Մեյ Ռուտլեջ - Սելեստա
Կարիսսա Տայնս - Կրիստա Կուկ
Կինան Տրեյսի - Լոգան Բուչանան
Ջոել Սիմանդե - Ջոուի Լոկհարտ
Կայնան Ուիբի - Մայք Ջենսեն
Պատրիկ Գիլմոր - Բոբ Ջենսեն
Քենդալլ Քրոսս - Սյու Ջենսեն
Ջեսս Ռայդ - Տեոդոր Հոուլ
Բրենդա Կրիչլոու - Միսս Դաֆֆի
Պատրիսիա Իսահակ - վաճառողուհի
Գերի Ջոնս - տնօրեն Սմիթ
Սյուժե`
8 տարիների ընթացքում Էբբի Ջենսենը կազմել է իր 16 երազանքների ցուցակը, որոնք նա պլանավորել էր իրականացնել իր 16-ամյակին: Երազանքները տարբեր են - հանդիպել իր սիրած աստղին, ունենալ նորաձև հագուստ, սիրել սուշի, կազմակերպել ամենալավ երեկույթը իր 16-ամյակին:
Էբբիի մտերիմ ընկերը` Ջեյը սիրահարված է նրան, սակայն չի պատմում իր զգացմունքների մասին: Դպրոցում Էբբին միշտ մրցում է Ջեյի նախկին լավ ընկերուհու` Կրիստա Կուկի հետ: Կրիստան և Էբբին ծնվել են նույն օրը և Կրիստան միշտ փչացնում է Էբբիի տոնը: Իսկ Էբբիին դուր չի գալիս, երբ իրեն երեխայի պես են վերաբերվում:
Նրա 16-ամյակին հայտնվում է ինչ-որ մեկը և նրան նվիրում է տուփ 16 հատ մոմերով: Պետք է վառել և փչել մոմը համապատասխանեցնելով մոմի թիվը և ցանկալի երազանքի թիվը ցուցակում և այն կկատարվի: Էբբին երանության մեջ է ընկնում: Իսկ Ջեյին այդ կախարդանքը ընդհանրապես դուր չի գալիս: Էբբին սկսում է պահել երազանքներ և նրա մոտ լավ է ստացվում: Նա շատ գոհ է լինում ամենից:
Վերջապես Էբբին ցանկանում է, որ դադարեն իրեն երեխայի պես վերաբերվել: Ամեն ինչ փոխվում է: Նա հասկանում է, որ էլ 16 տարեկան չէ, նա արդեն հասուն կին է: Նրա ընկերները արդեն էլ չեն հիշում նրան: Երեկոյան 12-ից հետո ոչ մի կախարդանք հնարավոր չի լինի փոփոխել:
Էբբիի վերջին երազանքը իր տարեդարձի օրը նորից սկսելն էր: Նա պահում է երազանք և վերադառնում է ետ: Նա հաշտվում է Կրիստայի հետ, իսկ Ջեյը պատմում է իր զգացմունքների մասին: Նա հաշտվում է ծնողների հետ և հասկանում է, թե ինչքան լավ է երեխա լինելը:
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2010թ.-ի հունիսի 25-ին:
Առաջին անգամ եթեր հեռաձարկվելուց հետո ֆիլմը ունեցել է 5,6 միլիոն դիտողներ:
No comments:
Post a Comment