Tuesday, May 28, 2013

Հայտարարվել են ամենակուռքային սանրվածքները:{V}

Մազերի պրոֆեսիոնալ կոսմետիկայի հանրահայտ Fabriah խանութը կազմել է ամենակուռքային սանրվածքների տերերի վարկանիշը:
Ըստ Fashiontime-ի, վարկանիշի առաջին հորիզոնականը զբաղեցրել է երգչուհի Բեյոնսոն: Երկրորդ տեղում լեգենդար ֆուտբոլիստ, վերջերս մարզական կարիերայի ավարտի մասին հայտարարած Դեւիդ Բեքհեմն է: Նրան հետեւում են բրիտանական երգչուհի եւ Girls Aloud խմբի նախկին անդամ Շերիլ Քոուլը, Քրիստինա Ագիլերան եւ Էմի Ուայնհաուզը: 6-րդ տեղում, ի զարմանս ամենքի, Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնն է: Վարկանիշում հաջորդը Քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնն է, մոդել Քեյթ Մոսսը եւ փոփ երգչուհի Լեդի Գագան: Վարկանիշը եզրափակում է Black Sabbath-ի նախկին վոկալիստի կինն է՝ Շերոն Օսբորնը: