Tuesday, May 28, 2013

Մըրայա Քերին իր շնիկների համար անուն է փնտրում:{V}


Ճանաչված երգչուհի Մըրայա Քերին վերջերս երկու շնիկ է ձեռք բերել:
Ըստ Daily Mail-ի, երգչուհին դեռեւս անուն չի որոշել իր սիրելիների համար եւ երկրպագուներին առաջարկել է օգնել իրեն: Աստղն ինքը մտորում է այնպիսի անունների շուրջ, ինչպես, օրինակ, Պոու, Պիպ եւ Բյու.Թի.Ֆուլ:
Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ Մըրայա Քերին ամուսնու՝ Նիկ Քենոնի հետ կրկնակի հարսանեկան արարողություն կազմակերպեց: Տոնակատարությունը կայացավ կալիֆորնիական Դիսնեյլենդում եւ զույգին 183 հազար դոլար արժեցավ՝ ներառյալ հյուրանոցի լյուքսը, 100 հյուրի համար ընթրիքը, Մոխրոտիկի հարսանեկան կառքով շրջելը եւ Քնած Գեղեցկուհու ամրոցում արարողությունը: