Tuesday, May 28, 2013

Անջելինա Ջոլիի մորաքույրը կրծքի քաղցկեղից մահացել է:{V}

Ամերիկյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլիի մորաքույրը՝ Դեբբի Մարթինը, կյանքի 61-րդ տարում կրծքի քաղցկեղից մահացել է:
Ըստ Daily Mail-ի, դերասանուհու մորաքույրը, ինչպես եւ Ջոլին, արատավոր BRCA1 գենի կրող էիր սակայն այդ մասին իմացել է միայն 2004 թվականին, երբ նրան քաղցկեղ ախտորոշեցին:
Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Անջելինա Ջոլին, ում մայրը նույնպես մահացել է կրծքի քաղցկեղից, 56 տարեկանում, կաթնագեղձերի հեռացման վիրահատություն տարավ: Վիրահատությունը քաղցկեղի առաջացման վտանգը 87%-ից հասցրեց 5%-ի: Հիմա դերասանուհին պետք է նաեւ ձվարանների վիրահատություն կատարի: