Friday, May 31, 2013

Սելենա Գոմեսի նոր ալբոմը հիանալի է լինելու - 5 պատճառ: [L]

Արդեն հայտնի է, որ Գոմեսը  թողարկելու է նոր ալբոմ "Stars Dance" անվանումով:
Ահա 5 պատճառ, որ ալբոմը հիանալի է լինելու:

1. "Come & Get It" երգը նրա լավագույն սինգլ է:

Այս երգը Սելենայի առաջին սինգլ է  "Stars Dance" ալբոմից: Այս երգը նրան շատ մեծ հաջողություն բերեց եւ կարելի է ասել, որ այն Գոմեսի ամենահաջողված երգն է: Իսկ տեսահոլովակը ցույց տվեց Սելենային ավելի կանացի կողմը:

2. "Stars Dance" լցված է լինելու ակումբային երգերուվ:
"Come & Get It" երգը այնքան էլ ակումբային չէր, բայց շշուկներ են պտտվում, որ լինելու են ակումբային երգեր: Սելենան նաեւ ալբոմից մեկ այն երգ է թողարկել "Rule The World" անվանումով, որը ակումբային է:

3. "Stars Dance"-ը հասուն ալբոմ է լինելու:
Սելենան արդեն դուրս է եկել Դիսնեյից եւ նա մեծանում է: Գոմեսի անցած 3 ալբոմները ցույց էին տալիս նրա ավելի երիտասարդ կերպարը: Ալբոմը նրան այլ կողմից ցույց կտա:

4.  "Stars Dance" սոլո համաշխարհային շրջագայությունը:
Սելենան մինչ այդ հանդես էր գալիս խմբով՝ Selena Gomez & The Scene : Համերգների ժամանակ Սելենան կշողա որպես ինդիվիդուալ արտիստ:

5.  Ջասթին Բիբերի հետ հարաբերությունները հանդիսացան ներշնչանք:
Սելենայի նոր ալբոմում լինելու են երգեր իր եւ Բիբերի մասին: Երգերը պատմելու են, թե ինչերի միջով է նա անցել: "Love Will Remember" հենց Ջասթինի մասին է:

No comments:

Post a Comment