Friday, August 30, 2013

Ջոնաս L.A. - Jonas L.A. [E]



Գլխավոր դերերում`

Կեվին Ջոնաս -  Կեվին Լուկաս
Ջո Ջոնաս - Ջո Լուկաս
Նիք Ջոնաս - Նիք Լուկաս
Չելսի Կան - Ստելլա Մելոուն
Նիքոլ Անդերսոն - Մեյսի Միսսա
Ջոն Դուսեյ - Թոմ Լուկաս


Առաջին եթերաշրջան`

Առաջին եթերաշրջանում մենք ծանոթանում ենք երեք եղբայրների` Ջոյի, Նիքի և Կեվինի հետ:
Չնայած նրան, որ նրանք ռոք-աստղեր են, նրանք փորձում են ապրել ինչպես մյուսները: Եղբայրների հետ դպրոց է գնում նրանց մանկության ընկերուհի` Ստելլան: Նա ծանոթացնում է տղաներին իր ընկերուհու` Մեյսիի հետ: Մեյսի Ջոնասների մոլի երկրպագուն է և նրանց կողքին աղջիկն իրեն աննորմալ ձևի է պահում: Ճիշտ է Ստելլայի հետ նրանք ծանոթ են դեռ մանկուց, բայց նրանց մեջ վեճեր էլ են լինում: Ջոն մանկուց սիրահարված է Ստելլային, բայց թաքցնում է իր զգացմունքները: Վերջում նրանք որոշում են հանդիպել, բայց տղաները մեկնում են շրջագայությունների թողնելով իրենց ընկերուհիներին տանը` Նյու Ջերսիում:


Երկրորդ եթերաշրջան`

Ջոյին առաջարկում են նկարահանվել մի ֆիլմում: Ստելլային շատ է տխրեցնում այդ փաստը: Ստելլան շտապում է օդանավակայան, բայց Ջոն հասնում է նրան և համոզում է ետ վերադառնալ:
Շուտով վերջանում են արձակուրդները և եղբայրները, Ստելլան, Մեյսին վերադառնում են Նյու Ջերսի:

Պրեմիերան 2009թ.-ին

Ամեն մի սերիայի տևողությունը 25 րոպե է:

Առաջին անգամ ցուցադրվել է  Disney Channel-ով:

Ֆիլմը պետք է ունենար նաև երրորդ եթերաշրջան, բայց Ջոնաս եղբայրները չեղյալ են հայտարարել համագործակցությոնը Hollywood Records-ի հետ:




No comments:

Post a Comment