Friday, August 30, 2013

Մոնտե Կառլո - Monte Carlo [L]


  • Դերերում

Սելենա Գոմես - Գրեյս Էնն Բեննեթ/ Քորդելիա Վինթրոփ Սքոթ
Քեթի Քեսսիդի - Էմմա Դեննիել Փեքինս
Լեյթոն Միսթեր - Մերի Մարգարետ Մեգ Քելլի
Պիեր Բուլանժեր - Թեո Մերչենդ
Քեթրին Թեյթ - Ալիսիա Վինթրոփ Սքոթ
Լյուք Բրեյսի - Ռայլի
Քորի Մոնթեյթ - Օուեն Էնդրյուս

  • Սյուժե


Գրեյսը ունենում է երազանք՝ մեկնել Փարիզ: Նա աշխատանքի միջոցեվ գումար էր հավաքում, որ կարողանար մեկնել: Երբ նա ավարտում է դպրոցը, նրա ծնողները 3 հատ տոմս են գնում Գրեյսի, Էմմայի (Գրեյսի ընկերուհին) եւ Մեգի (Գրեյսի խորթ քույրը) համար:
Աղջիկները մեկնում են Փարիզ, սակայն նրանց ընտրած թրևլ-կազմակերպությունը այնքան էլ լավը չի լինում: Աղջիկները տարված են լինում քաղաքով և հանկարծակի հետ են մնում իրենց ավտոբուսից: Նրանք մտնում են մի թանկարժեք հյուրանոց, որտեղ գիշերում էր մի մեծահարուսի աղջիկ Քորդելիա Վինթրոփ Սքոթ անունով ով շատ նման է Գրեյսին: Մեգը և Էմման տեսնում են Քորդելիային ու համոզվում են, որ Գրեյսը և Քորդելիան կարծես երկրվորյակ քույրեր լինել: Հյուրանոցի սպասարկողը սխալմամբ Գրեյսին շփոթում է Քորդելիայի հետ և առավորտյան նրանց ուղղարկում Մոնտե-Կառլո: Գրեյսը այնտեղ ներկայանում է, որպես Քորդելի: Նա այնտեղ ծանոթանում է մի տղայի հետ ում անունը Թեո է և նրանք սիրահարվում են միմյանց: Իսկ Մեգը նույնպես սիրահարվում է մի տղայի՝ Ռայլի, ում տեսել էր Փարիզում: Քորդելիան պտք է գնար Մոնտե Կառլո բարեգործական նպատակներով: Նա պետք է աճուրդի հաներ թանկարժեք զարդ, որի ամբողջ հասույթը նվիրաբերվելու էր դպրոցներ կառուցելուն: Սակայն այդ զարդը սխալմամբ հայտնվում է Ռայլիի մոտ, ով կեսօրին մեկնում էր: Բարեբախտաբար նա նկատում է զարդը և վերադարձնում այն Մեգին: Բայց Քորդելիան արդեն եկել էր Մոնտե Կառլո: Եվ մինչ նա կհասցներ ամեն ինչ փչացնել, Էմման, Գրեյսը և Մեգը նրան կապում են ու պահում սենյակում: Բայց այդ պահին հայտնվում է Էմմայի ընկերը՝ Օուենը և այդ պահին Քորդելիան փախչում է: Նա մտնում է հյուրասենյակ, երբ անց էր կացվում աճուրդը, սակայն այդ պահին Գրեյսը չի դիմանում և պատմում է ճշմարտությունը՝ կորցնելով Թեոին:
Ֆիլմի վերջում Մեգը ճանապարհորդության է մեկնում Ռայլիի հետ, Էմման երջանիկ ապրում է Օուենի հետ, իսկ Գրեյսը հանդիպում է Թեոին և նրանք հաշտվում են:


Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի հուլիսի 1-ին ԱՄՆ-ում:


  • Դիտել Օնլայն



  • Հարցում



1 comment: