Tuesday, July 2, 2013

Մայքլ Ջեքսոնը 35 մլն դոլար է վճարել ոտնձգության ենթարկված 20 պատանու:{V}



Բրիտանական Sunday People-ը հրապարակել է ՀԴԲ-ի գաղտնի թղթապանակը, որտեղ նշվում է, որ փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնը 35 մլն դոլար է վճարել 20 պատանու, ում հանդեպ սեռական ոտնձգություն է կատարել:
CADCE MJ-02463 եւ CR 01046 համարների ներքո պահվող ՀԴԲ-ի գաղտնի նյութերի համաձայն, Ջեքսոնը երեխաների հանդեպ ոտնձգություն է կատարել 1989 թվականից՝ չնայած երգչի բոլոր պնդումներին, թե պարզապես ընկերություն է արել նրանց հետ:
Ջեքսոնի ընտանիքի փաստաբանները, սակայն, պնդում են, որ Ջեքսոնը վճարել է միայն մեկ անգամ՝ 13-ամյա Ջորդան Չանդլերին, ում հանդեպ, իբր, ոտնձգություն է կատարել 1993 թվականին:

  • Տղայի հետ Մայքլ Ջեքսոնի արարքների մասին տեղեկությունը ՀԴԲ-ում հայտնվել է 2002 թվականին, երբ կառույցն ուսումնասիրում էր հայտնի մասնավոր հետախույզ Էնթոնի Պելիկանոյի դեմ հարուցված գործը, ում մեղադրում էին բազմաթիվ աստղերի հեռախոսային խոսակցությունները լսելու եւ նրանց հետեւելու համար:
  • Անհասկանալի պատճառով ՀԴԲ-ն այս տեղեկությունը չէր փոխանցել 2005 թվականին Ջեքսոնի դեմ աղմկահարույց դատաքննությանը:


  • ՀԴԲ-ի թղթապանակում, ընդհանուր առմամբ, 17 տղայի մասին տեղեկություն է, ում հանդեպ երգիչը ոտնձգություն է իրականացրել: Նրանց թվում 5-ը անչափահաս դերասաններ են, 2-ը՝ պարողներ: Լռության համար ամենատարբեր չափով գումար է վճարվել: Օրինակ, հայտնի դերասանի ընտանիքին վճարել է 596 հազար դոլար, որպեսզի նրանք մամուլում հարցազրույց չտան: Neverland կալվածքի սպասուհին 2 մլն դոլար է ստացել, որպեսզի Ջեքսոնը սեռական կապի մեջ մտնի իր որդու հետ:

No comments:

Post a Comment