Tuesday, July 30, 2013

Ջենիֆեր Էնիսթոնի փեսացուն կոտրել է նրա մատը:{V}


Հոլիվուդի 44-ամյա դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնն ընկերոջ՝ Ջասթին Տերուի մեղքով տուժել է: Վերջինը կանգնել է նրա ոտքին եւ կոտրել աստղի ճկույթը: Այս մասին տեղեկացնում է Eonline.com-ը:
«Ես կոտրել եմ ոտքիս մատը: Այդ իմ սիրելի ընկերն է ոտքիս կանգնել: Նա մեծ ոտքեր ունի եւ ծանր կոշիկ է հագնում»,- նշել է Ջենիֆեր Էնիսթոնը:
Պարզվում է՝ Ջասթին Տերուն տարված է մոտոցիկլետներով եւ բայքերի կոշիկ է հագնում: Դրա հետեւանքով էլ դերասանուհին տուժել է:
Նշենք, որ Forbes-ի հրապարակած՝ ամենաբարձր վարձատրվող աստղերի վարկանիշում Ջենիֆերը զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը: Մեկ տարվա ընթացքում նրա եկամուտը կազմել է 20 մլն դոլար:
Ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է Անջելինա Ջոլին՝ մեկ տարվա ընթացքում աշխատելով 33 մլն դոլար:
Վարկանիշը գլխավորելու հարցում Ջոլիին նշանակալիորեն օգնել է «Մալեֆիսենթ» ֆիլմում չար կախարդի դերը, որի համար Ջոլին 15 մլն դոլար է ստացել: Ժապավենը մեծ էկրան դուրս կգա 2014 թվականին:

No comments:

Post a Comment