Friday, July 12, 2013

Ռիհանան գլխավորում է համացանցում ազդեցիկ 50 աստղերի վարկանիշը:{V}


Zimbio կայքը համացանցում հետեւել է ազդեցիկ աստղերին եւ կազմել 50 ամենից ակտիվ հայտնի օգտատերերի վարկանիշը:
Դրա համար «ստուգեն են» շուրջ 150 աստղի էջ Twitter, Facebook, Instagram, Google+, YouTube ցանցերում:
 
  • Արդյունքում կազմվել է 50 ամենից ակտիվ աստղերի վարկանիշը: Ճանաչված երգչուհի Ռիհանան, ով Diamonds World Tour համերգային շրջագայությամբ Եվրոպայում է, զբաղեցրել է առաջին հորիզոնականը:

 
Երկրորդ տեղում Ջասթին Բիբերն է, երրորդ հորիզոնականում՝ Լեդի Գագան: Լավագույն 50-ում ներառված են նաեւ Քեթի Փերին (4-րդը), Շակիրան (5-րդը), Թեյլոր Սվիֆթը (6-րդը), Բրիթնի Սփիրսը (7-րդը), Լիլ Ուեյնը (8-րդը), Քրիշտիանու Ռոնալդուն (9-րդը), Ջասթին Թիմբերլեյքը (10-րդը), Էմինեմը (11-րդը), Ջենիֆեր Լոպեսը (17-րդը), Բեյոնսեն (18-րդը), Քրիս Բրաունը (22-րդը), Քիմ Քարդաշյանը (29-րդը), Մայլի Սայրուսը (36-րդը):
Ի դեպ, Քիմ Քարդաշյանի միկրոբլոգը ճանաչվել է ամենաթանկ գովազդային հարթակը. մեկ «թվիթ»-ի համար ռեալիթի-շոուի աստղը 10.000 դոլար է պահանջում, ընդ որում նա սկզբունքորեն գովազդում է միայն այն իրերը, մթերքը կամ ծառայությունները, որոնցից ինքն է օգտվում:

No comments:

Post a Comment