Այսօր երգչուհի, հրաշալի մայր, դիզայներ, մոդել և դերասանուհի Ջեննիֆեր Լոպեզը դարձավ 44 տարեկան: Կարիերայի սկզբում նա շատ ֆիլմերում է նկարահանվել: Այս առիթով ձեզ ենք ներկայացնում նրա հինգ լավագույն ֆիլմերը:
"The wedding planner"
Այս ռոմանտիկ կատակերգությունը դարձավ Ջեննիֆեր Լոպեզի հայտնի ֆիլմերից մեկը: Նա շատ լավ խաղաց հարսանեկան դիզայներ Մերի Ֆիորեյի դերը: Կարելի է ասել նաև, որ այս ֆիլմը մինչև այսօր սիրված է Ջեննիֆերի գործընկերոջ` Մետյու Մակոնահիի շնորհիվ:
"Maid in Manhattan"
Մոխրոտիկի մասին նկարահանված ֆիլմերը միշտ սիրվում են և այս մեկը բացառություն չէր: Ֆիլմում Ջեննիֆեր Լոպեզը աղախին է աշխատում հյուրանոցում և որոշում է փորձել հյուրանոցի հարուստ կանանցից մեկի շքեղ զգեստը: Այդ պահին ներս է մտնում մի երիտասարդ միլլիոնատեր, ում դերակատարը Ռեֆ Ֆայնսն է: Դժվար է չէ կռահել, որ ֆիլմը երջանիկ ավարտ է ունեցել, ինչպես մյուս այդպիսի պատմությունները:
"Shall We Dance"
Ֆիլմը, որի գլխավոր հերոսը Ռիչարդ Գիրն էր իր տեսակով շատ նման է "Կեղտոտ պարեր" ֆիլմին: Ջեննիֆեր Լոպեզին հոգեհարազատ է եղել այս ֆիլմը: Նա հարցազրույցներից մեկում ասել է, որ չի կարող ապրել առանց պարի և իր կարիերան նա սկսել է հենց պարային դպրոցներից: Քննադատները գովաբանել են ամբողջ անձնակազմին և հատկապես տաղանդավոր դերասաններին:
"What to Expect When You're Expecting"
Ֆիլմը պատմում է մի կնոջ հղիության մասին: Այս փաստը, հղիության տարեթիվը և այլ տեղեկություններ թաքցնում են չորս հերոսուհիներ, որոնցից մեկը հենց Ջեննիֆերն է:
" Parker"
Ֆիլմի գլխավոր հերոսներն են` Ջեննիֆերը և Ջեյսոն Ստետհեմը: Մեքենայի հետ հնարքներ, կռիվներ և պլաններ կապված հարստությունների հետ:
No comments:
Post a Comment