Monday, July 15, 2013

Աստղեր, որոնց հունից հանել են պապարացցիները: [E]


Պապարացցիները արդեն երկու անգամ հունից հանել են երիտասարդ երգիչ Ջասթին Բիբերին: Առաջին անգամը նա եղել է Սելենա Գոմեզի հետ: Նա ասել է պապարացցիին, որպեսզի նա հեռու գնա մեքենայից, սակայն պապարացցին չի ենթարկվել: Ջասթինը նյարդայնացած իջել է մեքենայից և հարվածել է նրան: Նա վեճի ընթացքում կորցրել էր հեռախոսը, կոշիկը և գլխարկը: Երկրորդ անգամ պապարացցիները իրենց տեսախցիկներով այնքան են նյարդայնացրել Ջասթինին, որ նա սկսել է հայհոյել: Թիկնապահը կարողացել է նրան ետ պահել, որպեսզի կռիվ չսկսվի: Այս դեպքերից հետո պապարացցիներին պետք է դաս լինի և նրանք էլ չմոտենան Ջասթինին:

Մի քանի ամիս առաջ Քիմ Քարդաշյանը և Քենի Վեստը նույնպես առնչվել են պնդաճակատ պապարացցիների հետ: Պապարացցին նկարել է նրանց և միառժամանակ վատ խոսքեր է ասել: Քենի Վեստը փորձել է խլել նրա ձեռքից տեսախցիկը, սակայն փորձը չի հաջողվել:


2010թ.-ին երգիչ Ադամ Լամբերտը բառից բուն իմաստով թռել է պապարացցիի վրա: Դրանից հետո նա իր թվիթերի էջում գրել էր, որ պապարացցին լավ է և նրա կյանքի վտանգ չի սպառնում:

Երևում է Ջուդ Լոուին չեն սովորեցրել, որ կանանց վրա ձեռք չեն բարձրացնում: Կին պապարացցիներից մեկը հյուրանոցի դիմաց կանգնած սպասել է Ջուդին, որպեսզի լուսանկարի, սակայն նկարի փոխարեն նա հարվածներ է ստացել այտին և գլխին: Կինը խոստովանել է, որ շատ ուժեղ ցավ է զգացել:

2007թ.-ին պապարացցիները հունից հանել են նաև երգչուհի Բրիթնի Սփիրսին: Նա մեքենայից վեցրել է անձրևանոցը և վազել է դեպի պապարացցիները:

Պապարացցին մի քանի տարի առաջ հարվածել էր Լիլի Ալլենի թանկարժեք ավտոմեքենայի ետևի մասին: Տղան այդ արարքի համար ոտքերով և ձեռքերով հարվածներ է ստացել Լիլիից:

2010թ.-ին Լինդսեյ Լոհանին այնքան են ջղայնացրել իտալացի պապարացցիները, որ նա սառը ըմպելիքը նետել է նրանց վրա: Դեպքից հետո պապարացցիները կրկնում էին. "Լավ է, որ տաք թեյ չէր":

Շատ խնդիրներ է ունեցել իր կյանքում Էմի Վայնհաուստը: Դրանցից մեկը հենց պապարացցիներն են: Մի պապարացցիի, որ անընդհատ հետևել է նրան Էմին հրել է և հարվածել գլխին:

No comments:

Post a Comment