Thursday, July 18, 2013

Քորի Մոնտեյտին հանձնել են հողին Կանադայում: [E]



31-ամյա դերասան Քորի Մոնտեյտին, ով մահացել էր հուլիսի 13-ին թմրանյութերի չարաշահումից հանձնել են հողին Կանադայում: Արարողությանը մասնակցել են Քորիի ընտանիքի անդամները և նրա ընկերուհի` Լիան: Արարողության մասին չէին ասել Քորիի հորը` Ջոին, ով բաժանված է մորից` Էննից: Ջոին վշտացրել էր այն փաստը, որ նա չի կարողացել հրաժեշտ տալ որդուն: Ջոն ասել է. "Ես միշտ էլ սիրել եմ Քորիին և շատ կկարոտեմ նրան: Ես ահավոր վշտացած եմ. որ չկարողացա հրաժեշտ տալ տղայիս":
Թե ինչու մայրը չի տեղեկացրել Ջոին արարողության մասին դա դեռ պարզ չէ: Նրանք 17 տարի է ինչ բաժանված էին և չէին շփվում: 2011թ.-ին Քորի Մոնտեյտը հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է. "Բաժանումից հետո մենք ընդհամենը երեք-չորս անգամ ենք հանդիպել":

No comments:

Post a Comment