Հունիս ամսին փոփի արքա Մայքլ Ջեքսոնի աղջիկը` Փերիս Ջեքսոնը թմրանյութեր օգտագործելուց հետո ինքնասպանության փորձ էր կատարել կտրելով երակները: Բարեբախտաբար աղջկան շտապ հասցրել էին հիվանդանոց և հիմա նրա կյանքին վտանգ չի սպառնում: Սակայն նա դեռ լիովին չի բուժվել: Բժիշկների կարծիքով նա ի վիճակի չէ տուն վերադառնալ: Նա հիմա վերականգնողական կենտրոնում է, որպեսզի ազատվի թմրանյութերի կախվածությունից, իսկ դուրս գրվելուց հետո նա կտեղափոխվի վերականգնողական կենտրոն դժվար դաստիարակվող անչափահասների համար: Այդ կենտրոնը նախատեսված է 12-18 տարեկանների համար, որտեղ օգնում են ազատվել դեպրեսսիաներից և սթրեսսներից:
Հուսով ենք, որ Փերիսը շատ շուտ կառողջանա և կվերադառնա նորմալ կյանքին:
No comments:
Post a Comment