Tuesday, July 2, 2013

Ինչո՞ւ է Սելենա Գոմեսը հագել Ջասթին Բիբերի վերնաշապիկը: [L]


Վերջերս Սելենա Գոմեսը այցելել է Դիսնեյլենդ եւ դա մեծ աղմուկ է բարձրացրել, քանի որ Գոմեսին նկատել են Բիբերի վերնաշապիկը հագած: 
Ֆաները նկատել են,որ Սելենան հագել է Ջասթինի շորը եւ այժմ կարծում են, որ զույգը միասին է: Սակայն դեռ պարզ չէ, արդյոք սա Ջասթինի վերնաշապիկն է, թե ուղղակի զուգադիպություն:
Բացի այս լուրից նաեւ շշուկներ էին պտտվում, որ զույգը ժամադրության է գնացել: Նրանց նկատել են կինոթատրոնում մի քանի ընկերների հետ: 
Ի՞նչ եք կարծում Ջասթինը եւ Սելենան կրկին միացել են:

No comments:

Post a Comment