Tuesday, July 2, 2013

Ջասթին Բիբերին կարող են մերժել ԱՄՆ-ի քաղաքացիության հարցում [M]


Կանադացի երիտասարդ աստղ Ջասթին Բիբերը միջնորդություն է ներկայացրել' իրեն ԱՄՆ քաղաքացիություն շնորհելու համար: Սակայն երգչի փաստաբանները մտավախություն ունեն, որ Բիբերն իր անվերահսկելի պահվածքի պատճառով կզրկվի Ամերիկայի անձնագիր ստանալու հնարավորությունից:
Ջասթին Բիբերը մի շարք խնդիրներ ունի օրենքի հետ, որոնք հիմնականում կապված են մեծ արագությամբ մեքենա վարելու իր անբացատրելի սիրո հետ: Առաջին զգուշացումներից մեկը նա ստացել է 2011 թ.: Դրանից հետո նա մեղադրվել է մարիխուանա օգտագործելու, լուսանկարիչների և հարևանների հանդեպ խուլիգանական պահվածքի մեջ:
Ահա թե ինչպես է արտահայտվում ԱՄՆ ներգաղթյալների ծառայության փաստաբան Մարկ Կարմելն այս հարցի վերաբերյալ. «Նա, ով դիմում է ԱՄՆ քաղաքացիություն ստանալու համար, պարտավոր է ապացուցել իր բարոյական բարձր արժանիքները` նախորդ 5 տարիների համար»:

No comments:

Post a Comment