Կանադական 28-ամյա երգչուհի Ավրիլ Լավինն ամուսնացել է ընկերոջ՝ Nickelback ռոք խմբի մեներգիչ, 38-ամյա Չեդ Կրյուգերի հետ:
Ըստ Daily Mail-ի, զույգի պսակադրությունը կայացել է հուլիսի 1-ին, Ֆրանսիայի հարավային Մանդելյեի Լա Նապուլ ամրոցում, Կաննի մերձակայքում: Հարսանիքին մասնակցել են նրանց հարազատներն ու մտերիմ ընկերները:
«Ես շատ եմ սիրում ամրոցներ եւ ֆրանսիական ճարտարապետությունը: Երբ գտա գոթական ոճով այս ամրոցը, հիացած էի: Թվում էր՝ այն կատարյալ է»,- արարողության ընտրության վերաբերյալ ասել է երգչուհին:
Կրյուգերը Լավինին ամուսնության առաջարկություն է արել 2012 թվականի օգոստոսին, Փարիզում: Դրանից կարճ ժամանակ անց զույգը հայտարարեց, որ մի քանի ամիս հետո հարսանիք է անելու:
Նշենք, որ սա Չեդի առաջին, իսկ Լավինի՝ երկրորդ ամուսնությունն է. 2009 թվականին նա ամուսնալուծվեց Sum 41-ի մեներգիչ Դերիկ Ուիբլիի հետ:
No comments:
Post a Comment