Saturday, July 13, 2013

#Շշուկներ: Արդյո՞ք Լյուսի Հեյլը լքում է Pretty Little Liars հեռուստասերիալը: [L]


Star ամսագրը հայտնում է, որ Լյուսի Հեյլը պատրաստվում է դուրս գալ Pretty Little Liars հեռուստասերիալից: Նշեմ, որ նա սերիալում հանդես էր գալիս Արիայի դերում:
  Աղբյուրը հայտնում է, որ Լյուսիի հեռանալու պատճառը Շեյ Միտչելն է:
«Լյուսին բարկացած է այն գործողությունների վրա, որոնք կապված էին Շեյի հետ եւ հիմա ցանկանում է դուրս գալ: Նա ուղղակի չի կարողանում հանդուրժել, որ Շեյին ավելի շատ ուշադրություն են հատկացնում քան իրեն»: - Հայտնում է Star ամսագիրը:
Սակայն Լյուսի Հեյլը այս բոլոր շշուկներին վերջ տալու համար թվիթթերով գրություն է թողնում:
«Այն ամսագիրը որը պնդում է,որ ես հեռանում եմ  Pretty Little Liars -ից բացարձակ սուտ է: Ես սիրում եմ, այդ սերիալը եւ դրա հետ կապված ամեն ինչ»:

No comments:

Post a Comment