Monday, July 22, 2013

Ջասթին Բիբերը թքել է գիշերային ակումբի աշխատակցի դեմքին:[R]


Ջասթին Բիբերը թքել է գիշերային ակումբի աշխատակցի դեմքին:


Օհայո նահանգի գիշերային ակումբում Բիբերը դարձյալ աչքի է ընկել. նա հանգիստը վայելելիս վիճել է ակումբի աշխատակցի հետ, որը զբաղեցնում էր հյուրերին՝ հայտնում է showbiz.siteua.org-ը: 

Բիբերը կարծել է, թե աշխատակիցն իրեն լուսանկարում է: Այն բանից հետո, երբ վերջինս սկսել է արդարանալ, Բիբերը թքել է նրա դեմքին:

Ակումբի տուժած երաժիշտը հայտարարել է. «Ինձ մոտեցան երկու թիկնապահներ, վերցրին հեռախոսս ու սկսեցին այն ստուգել: Ապա մոտեցավ Բիբերը, նա հրեց ինձ ու թքեց երեսիս: Ես շոկի մեջ էի ու պարզապես չգիտեի՝ ինչպես արձագանքել»:

Աստղի ներկայացուցիչները հայտարարում են, որ աշխատակցից բողոքներ չեն ստացվել այդ դեպքի կապակցությամբ:

Բիբերի ներկայացուցիչները հայտարարում են, որ գիշերային ակումբի աշխատակիցը հորինել է այդ պատմությունը գումար աշխատելու համար:

No comments:

Post a Comment