Բրազիլիացի երեխաները,ովքեր սովորում են անգլիական դպրոցում,ոչ միայն ինքներն են սովորում, այլև սովրեցնում են ճանաչված աստղերին:Իհարկե,երգիչներից ոչ ոք դեռ չի պատասխանել նրանց:
Red Balloon դպրոցի միակ նպատակնը այն է,որ ցույց տան երեխաներին,որ նույնիսկ անգլիացիները կամ ամերիկացիները նույնպես սխալներ են անում անգլերեն գրելիս կամ խոսելիս:Դա ավելի վստահ է դարձնում երեխաներին,որպեսզի նրանք չկաշկանդվեն սխալներով խոսելուց:
Ավելի բարի և քաղաքավարի աստղերի նրանք դեռ չեն հանդիպել: Երեխաները թվիթերում գրում են իրենց սիրելի աստղին,թե որքան են սիրում նրան և խնդրում ուղղել իրենց թվիթները: Օրինակ Փերիզ Հիլթոնի այս թվիթը`
Այս թվիթին նրա երկրպագուն պատասխանել է.
- Ես Մարկուսն եմ Բրազիլիայից:Ես 11 տարեկան եմ:Կարող եմ օգնել քեզ?Ոչ թե “loves it”,այլ “love it”: Համբուրում եմ:
Ջասթին Բիբերին նրանք նույնպես ուղղել են.
- Բարև Ջասթին Բիբեր: Ես Մարիան եմ:Ես 9 տարեկան եմ և քո երկրպագուհին եմ Բրազիլիայից:Պետք է գրել “we’re here”,ոչ թե “we here”:
Իսկ այս տեսանյութում նրանք ուղղում են Ֆերջիին,Չարլի Շինին,Մայլի Սայրուսին,Փինկին,Էշտոն Կատչերին,Ռիհաննային և այլ աստղերին:
No comments:
Post a Comment